ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի ԱԹՍ-ների արտադրության և լոգիստիկ օբյեկտներին Հայ մարզիկներն Ադրբեջանում են. ինչ է սպասվում Ավերիչ հրդեհներ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում․ տարհանվածների թիվը հասել է 220 հազարի Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան գիշերը հարվածել է Ղրիմին և Տյումենի նավթավերամշակման գործարանին Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան 2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով


Անարդար պայմաններ տելեկոմների համար. վճարահաշվարկային ընկերությունները մինչև 400% ավելի բարձր միջնորդավճար են պահանջում

Հասարակություն

Past.am-ը գրում է.

Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում վերջին օրերին ծագած լարվածությունը, որն ավարտվեց վճարահաշվարկային մի շարք ընկերությունների հետ պայմանագրերի խզմամբ, իրականում ձևավորվել է ամիսներ տևած անհամաձայնությունների արդյունքում։ Խնդրի առանցքում միջնորդավճարների չափն է, որը, շուկայի ներսում առկա տեղեկությունների համաձայն, երկար ժամանակ անհամաչափ բարձր է եղել հատկապես կապի օպերատորների համար։

Փետրվարի 1-ից Viva, Team Telecom Armenia և Ucom ընկերությունների ծառայությունների վճարումն այլևս հնարավոր չէ իրականացնել Telcell, EasyPay և այլ համակարգերի միջոցով։ Պաշտոնապես կողմերը խոսում են համագործակցության պայմանների շուրջ անհամաձայնության մասին, սակայն իրական պատկերը, ըստ «Փաստ»-ի աղբյուրների, շատ ավելի կոնկրետ է։

Մասնագիտական շրջանակների գնահատմամբ՝ վճարահաշվարկային ընկերությունները կապի օպերատորներից պահանջել են միջնորդավճարներ, որոնք որոշ դեպքերում մինչև 4 անգամ գերազանցել են այն սակագները, որոնք նույն համակարգերը կիրառում են, օրինակ, կոմունալ ծառայությունների համար։ Այս տարբերությունը երկար ժամանակ օպերատորների կողմից դիտարկվել է որպես շուկայական անհավասարակշռություն, որը խաթարում է մրցակցային միջավայրը և ստեղծում անհիմն ֆինանսական բեռ։

Կապի օպերատորները, ըստ իրենց հրապարակային հայտարարությունների և «Փաստ»-ի տեղեկությունների, առաջարկել են միջնորդավճարները համապատասխանեցնել շուկայում գործող համադրելի սակագներին՝ անգամ քննարկելով փուլային նվազեցման տարբերակները։ Սակայն վճարահաշվարկային ընկերությունները մերժել են այդ առաջարկները՝ առանց տնտեսապես հիմնավորված բացատրությունների կամ հակադարձ տարբերակների ներկայացման։

Օպերատորների շրջանակներում չեն թաքցնում, որ հատկապես մտահոգիչ է վճարահաշվարկային շուկայի մի քանի խոշոր խաղացողների համաժամանակյա և նույնաբովանդակ մերժումը, ինչը, ըստ նրանց, կարող է դիտարկվել նաև որպես մրցակցային դաշտում խնդրահարույց վարքագիծ։ Այս համատեքստում ուշագրավ է, որ վճարային ընկերությունները հայտարարում են մրցակցության հանձնաժողովին դիմելու մասին, սակայն առայժմ չեն հրապարակում, թե ինչու են հեռահաղորդակցության ոլորտի համար կիրառվել էապես ավելի բարձր տոկոսներ, քան այլ խոշոր ծառայությունների դեպքում։

Թեև ժամանակավորապես փոփոխության հետևանքները զգում են բաժանորդները, ոլորտի ներսում համոզված են, որ հարցի արմատը սպառողի շահերի մեջ չէ, այլ տարիներ շարունակ ձևավորված ֆինանսական պայմանների վերանայման անհրաժեշտության։ Այս իմաստով, տեղի ունեցողը դիտարկվում է ոչ թե պարզապես տեխնիկական վեճ, այլ հեռահաղորդակցության ոլորտի փորձ՝ վերականգնելու շուկայական արդար հավասարակշռությունը։

ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի ԱԹՍ-ների արտադրության և լոգիստիկ օբյեկտներին Հայ մարզիկներն Ադրբեջանում են. ինչ է սպասվում Ավերիչ հրդեհներ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում․ տարհանվածների թիվը հասել է 220 հազարի Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան գիշերը հարվածել է Ղրիմին և Տյումենի նավթավերամշակման գործարանին Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան 2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Ավելի քան 250,000 մարդ է տարհանվել Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով Հրաձգnւթյան Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Արմավիրի մարզում 38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելnվ հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հայաստանի Մ-17 ըմբշամարտի հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ Իրանի գործողություններն ուղղված չեն տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ. Արաղչի ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆ Իրանի ԱԳՆ-ն բnղոքի նոտա է հանձնել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՀՀ ՊՆ Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՄակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՀսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ» Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ» Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված