Հայաստանի ռուսական ռազմակայանում մեկնարկել են ռադիոԷլեկտրոնային պայքարի ստորաբաժանման պարապմունքները
ՄիջազգայինՀայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի «Կամխուտ» բարձրլեռնային զինափորձարանում սկսվել են ռադիոԷլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) ստորաբաժանման դաշտային պարապմունքները: Ուսումնական միջոցառումները կանցկացվեն զորամիավորման ՌԷՊ-ի ծառայության պետ փոխգնդապետ Իգոր Պոպովի ղեկավարությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ուսուցման ընթացքում զինծառայողները կյուրացնեն ռադիոԷլեկտրոնային պայքարի «Ինֆաունա» ժամանակակից համալիրները, որոնք զորամասի սպառազինությունը համալրել են 2015 թվականի կեսին, ինչպես նաեւ կսովորեն կատարել համալիրների մարտական ծավալման նորմատիվները:
Տարբեր ռեժիմներում եւ կլիմայական պայմաններում ՌԷՊ-ի ստորաբաժանումը կիրականացնի «Նավոդչիկ» եւ «Օռլան» համալիրների անօդաչու թռչող սարքերի որոնում, որոնք առկա են միավորման զինանոցում: