Ավելի քան 5 հազար մարդ Է ձերբակալվել Պակիստանում Լահորի ահաբեկչությունից հետո
HeaderՊակիստանի իշխանություններն ավելի քան 5 հազար կասկածյալների են ձերբակալել ծայրահեղականների դեմ անցկացված գործողության ընթացքում, որն սկսվել Է Լահորում կատարված ահաբեկչական գործողություններից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Reuters գործակալությանը հայտնել Է Պակիստ անի Փենջաբի նահանգի վարչակազմի ներկայացուցիչը:
Լահոր քաղաքում մահապարտ ահաբեկիչը մարտի 27-ին իրեն պայթեցրել Է Գուլշան ի Իքբալ զբոսայգու մանկական ատրակցիոնների մերձակայքում: Ըստ վերջին տվյալների, պայթյունի հետեւանքով զոհվել Է 72 մարդ, վերքեր են ստացել զբոսայգու եւս 300-ից ավելի այցելուներ, որը լեփ-լեցուն Էր կաթոլիկական Զատիկը տոնող պակիստանցի քրիստոնյաններով:
Ահաբեկչական գործողության պատասխանատվությունն ստանձնել Է «Ջամաաթ ուլ Ահրար» խմբավորումը, որը 2014 թվականի օգոստոսին անջատվել Է «Պակիստանի թալիբների շարժումից», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: