Ուկրաինայի ԶՈւ-ն ԱԹՍ-ով hարվածել է Բելառուսի մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսին. կան վիրավnրներ Բուլղարիան դեմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին Ձերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ) Վարորդական իրավունքից զրկվածներին մեկ անգամ ենք հնարավորություն տալու այն վերականգնել Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան Այսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. Առողջապահության նախարարություն Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով


Դատարանի միջամտությունը եկեղեցու կառավարմանը հարուցում է սահմանադրականության և իրավունքի գերակայության հետ կապված լուրջ մտահոգություններ. «Amsterdam & Partners»

Blog
Մամուլի հաղորդագրություն հրատապ տարածման համար

Հայաստան. Դատարանի միջամտությունը եկեղեցու կառավարմանը հարուցում է սահմանադրականության և իրավունքի գերակայության հետ կապված լուրջ մտահոգություններ «Amsterdam & Partners» իրավաբանական ընկերությունը խորին մտահոգություն է հայտնում Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ, որոնք առնչվում են դատական և քաղաքական միջամտությանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կառավարմանը։ Աշխարհիկ դատարանի գործիքակազմի կիրառումը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցական որոշումները քննության առնելու նպատակով (հատկապես՝ հոգևորականների կարգապահական հարցերում), կտրուկ շեղում է Հայաստանի սահմանադրական կարգից և Եկեղեցու ու պետության անջատվածությունը կարգավորող եվրոպական իրավական նորմերից։
 
Խնդրո առարկան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին պաշտոնանկ անելն է։ Եկեղեցական կանոնական իրավունքով նախատեսված միջոցներին դիմելու փոխարեն՝ եպիսկոպոս Սարոյանը հայց է ներկայացրել աշխարհիկ դատարան՝ վիճարկելով Եկեղեցու ներքին որոշումը։

Հունվարի 27-ին Եկեղեցին պաշտոնապես կարգալույծ արեց նրան՝ հնազանդության ուխտը դրժելու և սրբազան եկեղեցական վեճն աշխարհիկ դատարանի քննությանը հանձնելու համար։ Չնայած սրան՝ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հրապարակավ «անվավեր» հայտարարեց Եկեղեցու որոշումը՝ պնդելով, թե կարգալույծ հոգևորականը «շարունակում է մնալ եպիսկոպոս»։ Նա նաև անձնական հարձակումներ հնչեցրեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին՝ անտեսելով նրա հոգևոր հեղինակությունը և նրան որակելով որպես «ընդդիմադիր քաղաքական գործիչ»։

Առավել լուրջ մտահոգության առարկան ոչ թե հռետորաբանությունն է, այլ՝ համակարգային վտանգը. աշխարհիկ դատարանին հրավիրել են դատավորի դեր ստանձնել Կաթողիկոսի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գերագույն հոգևոր իշխանության կարգապահական որոշումները քննելու համար։ Նման դատական վերահսկողությունը հիմնարար առումով անհամատեղելի է ՀՀ 2015թ. Սահմանադրության հետ։ Հոդված 17(1)-ը երաշխավորում է կրոնական ազատությունը, իսկ Հոդված 17(2)-ը հստակ սահմանում է, որ «կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից»։ Հոդված 18(1)-ն էլ ավելի առաջ է գնում՝ ճանաչելով և պահպանելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը՝ որպես ազգային եկեղեցի, որը կենտրոնական դեր ունի հայ ժողովրդի հոգևոր կյանքում, մշակույթում և ազգային ինքնության պահպանման գործում։ Այս դրույթներն ամրապնդվում են «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով, որն արգելում է պետական միջամտությունը կրոնական կառույցների ներքին կյանքին և բացառում պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից եկեղեցական կառույցներում լիազորությունների իրականացումը։

Հատկանշական է, որ հայաստանյան օրենսդրությունը Հայ Առաքելական եկեղեցուն չի ճանաչում լոկ խորհրդանշական մակարդակում, այլ վերահաստատում է նրա ինքնակառավարումը։ Համապատասխան օրենքի 2(2) հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունը «ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ինքնակառավարումը սեփական նվիրապետական իշխանության շրջանակներում»։ Եպիսկոպոսին կարգալույծ անելու որոշումը հենց այդ նվիրապետական իշխանության առանցքն է։ Թույլ տալ աշխարհիկ դատարաններին բեկանել կամ վերանայել նման որոշումները, կնշանակի սահմանադրական երաշխիքները զրկել որևէ գործնական նշանակությունից։

Այս սկզբունքը ոչ նորույթ է, ոչ էլ բացառիկ հայկական երևույթ։ Եվրոպական սահմանադրական համակարգերում աշխարհիկ դատարանները հետևողականորեն ձեռնպահ են մնում կրոնական կարգապահական և դավանաբանական ներքին հարցերի քննությունից։ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի և Միացյալ Թագավորության դատարանները բազմիցս վերահաստատել են, որ հոգևորականի կարգավիճակին, ձեռնադրությանը կամ կարգապահությանը վերաբերող վեճերը դուրս են քաղաքացիական դատարանների իրավասությունից՝ բացառությամբ զուտ քաղաքացիական իրավունքներին առնչվող նեղ շրջանակի գործերից։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նույնպես սահմանել է, որ պետության միջամտությունը եկեղեցու ներքին կառավարմանը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը, որը պաշտպանում է կրոնական համայնքների ինքնավարությունը՝ որպես կրոնական ազատության անկյունաքարային տարր։

Այս իրավական համապատկերում, հայաստանյան դատարանների կամ քաղաքական իշխանությունների ցանկացած փորձ՝ անվավեր ճանաչել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցական որոշումները, ՀՀ Սահմանադրության, ներպետական օրենսդրության և միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտում է։ Ինչպես փաստագրված է «Ամստերդամ ընդ Փարթներս» ընկերության հրապարակած «Սպիտակ թղթում» (White Paper), այս զարգացումները չեն կարող դիտարկվել առանձնացված։ Դրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության որդեգրած գործելաոճի մի մասն են, որը նպատակ ունի խարխլել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարությունը և Կաթողիկոսի հեղինակությունը՝ ի հեճուկս Հայաստանի սահմանադրական կարգի և կրոնի ու դավանանքի ազատությունը երաշխավորող միջազգային հանձնառությունների։

«Ամստերդամ ընդ Փարթներս»-ը հորդորում է Հայաստանի պետական ատյաններին անհապաղ դադարեցնել դատական ու քաղաքական միջամտությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կառավարմանը, հարգել Եկեղեցու և պետության սահմանադրական անջատվածությունը և պետական գործելակերպը համապատասխանեցնել ՀՀ օրենսդրությանն ու եվրոպական ժողովրդավարական չափանիշներին։

«Ամստերդամ ընդ Փարթներս»-ը (Amsterdam & Partners LLP) միջազգային իրավաբանական ընկերություն է, որը մասնագիտացած է քաղաքական շահերի պաշտպանության և մարդու իրավունքների ոլորտներում։

Ընկերության գրասենյակները գտնվում են Լոնդոնում և Վաշինգտոնում։ Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել www.amsterdamandpartners.com կայքը։ Լրատվամիջոցների հարցումները կարող եք ուղղել [email protected] էլեկտրոնային հասցեին։
 
Հայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթում ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմՎանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժենՇիշը կոտրելուց հետո վախենալով պատժից՝ աղջիկը տնից հեռացել է ու 22 տարի չի վերադարձել այնտեղՊՆ-ն հայտարարություն է տարածելՊայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանԻնձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունMoody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունըՈւկրաինայի ԶՈւ-ն ԱԹՍ-ով hարվածել է Բելառուսի մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսին. կան վիրավnրներ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3․40-ին դրիֆթ կատարած երիտասարդինԲուլղարիան դեմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին Փամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանՁերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ) Վարորդական իրավունքից զրկվածներին մեկ անգամ ենք հնարավորություն տալու այն վերականգնել Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր ԿամենդատյանԳործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն ՄանվելյանԱյսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա ՍողոմոնյանՍտոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը «Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. Առողջապահության նախարարություն Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Գագիկ Համբարյան Ուղիղ միացում՝ ԿԸՀ-իցԱդրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Մահապատժի՛ ենթարկել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ ԱսրյանԱմբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասինՉենք կարող խոսել նախաքննական գաղտնիքի մասին, քանի որ ձայնագրությունը հանրայնացվել է․ Արամ Վարդևանյան Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու շեմը բավական ցածր է, ԿԸՀ-ի որոշումն էլ ընկալելի չէ Փաշինյանի վիճակը էնքան վատ է, որ․․․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Իրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին (տեսանյութ) Գնում ենք Վաղարշյանի Քննչական, հո չե՞մ թողնելու իրենց մասկի-շոուն ապահովեն. Դավիթ Ղազինյան «Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել Գործը իշխանության վախերի մասն է. Դավիթ Ղազինյան Նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի. Արամ Վարդևանյանը՝ Դավիթ Ղազինյանի գործի մասին Իսրայելը մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին «Որևէ մեկին գումար չեմ տվել»․ Դավիթ Ղազինյանը՝ քրեական վարույթի մասին Ենթադրում եմ՝ կկալանավորվեմ, պրոցես է, բոլորս էլ պատրաստ ենք, ամեն ինչ շատ լավ է. Դավիթ Ղազինյան ԿԸՀ-ն քննում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Դավիթ Ղազինյանի մասով ձայնագրությունը լսել եք, խոսքը գնում է լրիվ այլ՝ 3-րդ անձի մասին․ Վարդևանյան Brent տեսակի նավթի գինը 78 դոլարից իջել է մարտի 2-ից ի վեր առաջին անգամ Երկար ժամանակով ջուր չի լինելու Ինչ փոխաժեք է սահմանվել այսօր
Ամենադիտված