Խոշոր հրդեհ՝ Երևանում, անձեռոցիկների արտադրամասում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունվարի 29-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շերամի փողոցի թիվ 90/6 հասցեում գործող անձեռոցիկների արտադրամասում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 7-րդ, 4-րդ, 12-րդ, 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ, Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և Երևանի թիվ 12-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերն ու Երևանի փրկարարական վարչության հատուկ փրկարարական կենտրոնի հերթապահ խումբը։
Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են անձեռոցիկների արտադրամասի աշխատակիցները։ Այս պահին 11 հրշեջ-փրկարարական բրիգադները պայքարում են կրակի տարածման դեմ. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Թե ինչն է եղել տեղի ունեցած հրդեհի պատճառը պարզվում է։ Դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա» Տրանսգազ Երևանի ԳԳՄ-ն, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները ու Երևանի 103 շտապօգնության 2 հերթապահ խմբեր։ Բժիշկները տեղում հերթապահություն են իրականացնում։
Հետևեք մեզ՝ այստեղ