A320 ինքնաթիռի առեւանգման մեջ կասկածվողը ժխտել է իր մասնակցությունը
ՄիջազգայինԱնասնաբույժ Իբրահիմ Սամահան, որին ավելի վաղ համարում Էին եգիպտական A320 ինքնաթիռի առեւանգիչը, ժխտել է իր մասնակցությունը տեղի ունեցածին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC ռադիոկայանին:
«Ես պարզապես ուղեւոր եմ եղել այդ ինքնաթիռում, եւ ես ազատ եմ արձակվել մյուս ուղեւորների հետ միասին եւ ոչ մի առնչություն չունեմ առեւանգման հետ»,-BBC-ն մեջբերում Է եգիպտական համալսարանի պրոֆեսորի խոսքը:
«Մենք չգիտեինք, թե ինչ Է տեղի ունենում… Սկզբում անձնակազմը մեզ հայտնեց, որ ինքնաթիռի հետ կապված խնդիր կա, եւ միայն հետո իմացանք, որ այն առեւանգել են»,-հավելել Է այդ մարդը:
Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ հայտնել են, որ ինքնաթիռն առեւանգած մարդու անունն Իբրահիմ Սամահա Է:
Եգիպտոսի տրանսպորտի նախարարը հայտարարել Է, որ երկրի իրավապահ մարմիններն առայժմ չեն նշելու առեւանգիչի անունը եւ չեն ճշտելու, թե որ պետությունների քաղաքացիներն են դեռեւս պատանդ պահվում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: