Եգիպտական ինքնաթիռի առեւանգիչը հոգեկան խանգարում ունի
ՄիջազգայինEgyptAir ավիաընկերության մարդատար ինքնաթիռն առեւանգած եգիպտոսցի Իբրահիմ Սամահան տառապում Է հոգեկան խանգարումից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ալ Արաբիա» հեռուստաալիքին հայտնել են առեւանգիչի ազգականները:
Պարզվել Է, որ Իբրահիմ Աբդել Թավաբ Սամահան Ալեքսանդրիայի համալսարանի անասնաբուժության պրոֆեսոր Է եւ պարտավորագրով որպես դասախոս Է աշխատում ԱՄՆ-ի Ատլանտայի համալսարանում, ունի այդ երկրի քաղաքացիություն: Նա Ալեքսանդրիայի նահանգի բնակիչ Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
