A320-ի առեւանգիչն ինքնաթիռից չորսէջանոց նամակ է դուրս նետել իր նախկին կնոջ համար
Ուշադրության կենտրոնումԵգիպտացի Իբրահիմ Սամահան, որը գրավել Է A320 ինքնաթիռը եւ ստիպել անձնակազմին՝ այն իջեցնել Կիպրոսի Լառնակա քաղաքի օդանավակայանում, օդանավից նամակ Է դուրս նետել իր նախկին կնոջ՝ Կիպրոսի բնակչուհի Մարիա Պարասխուի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Վիմա» հունական թերթը:
«Իբրահիմ Սամահան ինքնաթիռից նամակ Է դուրս նետել կիպրական ոստիկանությանն ուղղված կից գրությամբ, որպեսզի նա այդ նամակը փոխանցի իր նախկին կնոջը,-նշում Է հրատարակությունը:-Չորս Էջանոց նամակը գրված Է արաբերեն: Առեւանգիչի նախկին կինը ոստիկանների ուղեկցությամբ ժամանել Է օդանավակայան եւ փորձում Է խոսել նրա հետ: Հաղորդվում Է, որ Սամահան կամ արդեն քաղաքական ապաստան Է խնդրել Կիպրոսում, կամ պատրաստվում Է խնդրել»:
Ինքնաթիռում որպես պատանդներ են մնում անձնակազմի անդամները, ինչպես նաեւ «երեք բրիտանացիներ, իտալացի եւ իռլանդացի»,-գրում Է հրատարակությունը, նշելով, որ մնացած ուղեւորներն ազատ են արձակված եւ գտնվում են օդանավակայանի սրահում: Ազատվածների թվում են՝ Ալեքսանդրյան ուղղափառ եկեղեցու երկու միտրոպոլիտներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: