Վերջին 4 հայ գերիների արձակումը հույս է տալիս մեզ` հաջորդիվ մնացած 19 անձանց արձակումը նշանակալի ներդրում կլինի հաշտեցման գործում. Միրզոյանը՝ ԵԽԽՎ-ում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մենք ընտրելու ենք համագործակցությունը՝ բախման փոխարեն: Վերջին 4 հայ գերիների արձակումը, որոնք Ադրբեջանում էին, հույս է տալիս մեզ, հաջորդիվ՝ մնացած 19 պահվող անձանց արձակումը, որոնք դեռ Ադրբեջանում են, ինչպես նաև անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը անկասկած նշանակալի ներդրում կլինի հաշտեցման գործում: Այս մասին ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում ելույթի ժամանակ հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Հայաստանը կատարել է խաղաղության հստակ և գիտակցված ընտրություն, ձեռնարկել է վճռական քայլեր, որոնք թույլ տվեցին Հարավային Կովկասին շարժվել դեպի խաղաղություն և համագործակցություն տարածաշրջանում:
2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթաժողովը նշանավորեց պատմական շրջադարձային պահ՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի համատեղ հռչակագրի ստորագրմամբ՝ ԱՄՆ նախագահը որպես վկա: Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ միասին մենք նախաստորագրել ենք ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը՝ սահմանելով ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքները, որպես մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության անխախտելի հիմքեր:
Հայաստանի համար սա լրջագույն խոստում է մեր քաղաքացիներին, որոնք տասնամյակներ տևած հակամարտությունից տուժել են: Խաղաղությունը անընդհատ պետք է նորոգել՝ թե արտաքին, թե ներքին ճնշումների պայմաններում»,- նշել է նա:
Հետևեք մեզ՝ այստեղ