Ավտովթարի հետևանքով մահացել է ՊԱՕԿ-ի մի քանի երկրպագու (տեսանյութ 18+)
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունական «ՊԱՕԿ» ֆուտբոլային ակումբի 7 երկրպագու է մահացել Ռումինիայում ավտովթարի հետևանքով, ևս երեքը վիրավորվել են, գրել են ԶԼՄ-ները։
Վթարը տեղի է ունեցել երեքշաբթի օրը Տիմիշոարայի մոտակա մայրուղու վրա։ ՊԱՕԿ-ի երկրպագուներին տեղափոխող միկրոավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի մաս՝ փորձելով առաջ անցնել և բախվել բենզատարի։ Պայթյուն չի եղել։
Ըստ տեղեկությունների՝ միկրոավտոբուսում եղել են տասը մարդ, բոլորը տղամարդիկ։ Հունաստանի դեսպանատան տվյալներով՝ նրանցից յոթը, այդ թվում՝ վարորդը, տեղում մահացել են, իսկ երեքը վիրավորվել ու տեղափոխվել են հիվանդանոց։
Երկրպագուները ուղևորվել են Ֆրանսիա, որտեղ ՊԱՕԿ-ը հունվարի 29-ին խաղալու է «Լիոնի» դեմ Եվրոպա լիգայի 8-րդ փուլի շրջանակում։
Կադրերն այստեղ
Հետևեք մեզ՝ այստեղ