Գեղասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացել է 4 մարզիկով
ՍպորտԱՄՆ Բոսթոն քաղաքում մեկնարկում է գեղասահքի մեծահասակների աշխարհի առաջնությունը:
Աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացել է 4 մարզիկով՝ Անաստասիա Գալուստյան, Սլավիկ Հայրապետյան և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգ: Առաջնության բացման պաշտոնական արարողությունը կկայանա մարտի 30-ին: Նույն օրը տղաները և պարային զույգերը կներկայանան կարճ ծրագրով:
Մարտի 31-ին կարճ ծրագրով կներկայանան աղջիկները: Հաջորդ օրը տղաները և պարային զույգերը կմրցեն ազատ ծրագրում: Մրցումային վերջին օրը' ապրիլի 2-ին, կրկին պայքարի մեջ կմտնեն աղջիկները: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: