34 զոհ, տասնյակ անհետ կորածներ․ Ինդոնեզիան պայքարում է սողանքի հետևանքների դեմ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ինդոնեզիայի Արևմտյան Ճավա նահանգում տեղի ունեցած սողանքի հետևանքով անհետ կորած 32 մարդկանց որոնողական աշխատանքները չորեքշաբթի առավոտյան դժվարացել են շարունակվող անձրևների պատճառով։ Երկրի աղետների կառավարման գործակալության տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 34-ի։
Սողանքը տեղի է ունեցել շաբաթ վաղ առավոտյան Բանդունգ Բարատ շրջանի Պասիր Լանգու գյուղում՝ մեկ օր շարունակած հորդառատ անձրևներից հետո։ «Այս առավոտ սողանքի տարածքում անձրև է տեղում, սակայն բոլոր փրկարարները պատրաստ են շարունակել որոնումները՝ սպասելով հարմար պահի», – Reuters-ին հայտնել է գործակալության խոսնակ Աբդուլ Մուհարին։
Դեպքի վայրում աշխատում են շուրջ 800 փրկարարներ, զինվորականներ և ոստիկաններ՝ ինը էքսկավատորի աջակցությամբ։ Մոտ 700 բնակիչներ տարհանվել են և ժամանակավորապես տեղափոխվել տեղական իշխանությունների շենքեր, իսկ հայտնաբերված դիակների նույնականացման աշխատանքները շարունակվում են։
Հետևեք մեզ՝ այստեղ