Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Ոսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Հայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները


Եկեղեցու դեմ շարժման «դեմքերից» մեկը․ ինչ է բացահայտում Վազգեն Միրզախանյանի անցյալը

Վերջին շաբաթներին Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ձևավորվող շարժման շուրջ ի հայտ են գալիս նոր ու ավելի խոսուն մանրամասներ։ Այդ համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է գրավում Վրաստանի Հայոց թեմի նախկին առաջնորդ Վազգեն Միրզախանյանի կերպարը, որի գործունեության վերաբերյալ հրապարակային կոշտ բացահայտումներով հանդես է եկել Վրաստանի հայ համայնքի նախկին ղեկավար Արթուր Միրզոյանը։

Newsday.am լրատվամիջոցի եթերում Արթուր Միրզոյանը քննադատել է Միրզախանյանին՝ ներկայացնելով նրա անցյալի և ներկայիս վարքագծի միջև առկա կտրուկ հակասությունները։ Նրա ղեկավարած համայնքը առաջիններից էր, որ հրապարակային արձագանքեց Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ Հայաստանի վարչապետի կողմից գործադրվող ճնշումներին՝ բողոքի ակցիա կազմակերպելով Թբիլիսիում Հայաստանի դեսպանատան դիմաց։ Միրզոյանի խոսքով՝ այդ քայլը ուղղված էր ոչ թե դիվանագիտական առաքելության, այլ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության դեմ։

Արթուր Միրզոյանի համար անսպասելի և անհասկանալի է եղել այն փաստը, որ Վազգեն Միրզախանյանը այսօր հանդես է գալիս Եկեղեցու դեմ ուղղված նախաձեռնությունների առաջնագծում։ Նա հիշեցրել է, որ վերջինս հեռացվել է թեմի ղեկավարի պաշտոնից խիստ նվաստացուցիչ պայմաններում՝ չկարողանալով անգամ իրականացնել իր վերջին պատարագը։ Այդ ֆոնին, ըստ Միրզոյանի, նրա ներկայիս մեղադրանքներն այլ հոգևորականների հասցեին հնչում են առավել քան ցինիկ։

Միրզախանյանի դեմ դժգոհությունները նոր չեն եղել։ Արթուր Միրզոյանի փոխանցմամբ՝ նրա ղեկավարության տարիներին թեմում բազմիցս անցկացվել են բողոքի ակցիաներ, հնչել են կարգախոսներ այն մասին, որ նա չի ներկայացնում համայնքի կամքը, իսկ սոցիալական հարթակներում նրա պատկերները նշվել են կարմիր գծերով՝ որպես մերժման նշան։ Այսօր, սակայն, նախկինում ակտիվ այդ շրջանակների լռությունը հարցեր է առաջացնում։

Առանձնահատուկ վրդովմունք է առաջացրել նաև ուրիշների վաստակի յուրացման փաստը։ Միրզախանյանն իր հարցազրույցներից մեկում հայտարարել է, թե իր ամենամեծ ձեռքբերումներից է եղել Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի վերականգնումը, մինչդեռ, ըստ Արթուր Միրզոյանի, իրական բարերարների անունները՝ Ռուբեն Վարդանյան և Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյան, միտումնավոր շրջանցվում են, չնայած հենց նրանց շնորհիվ է տուն-թանգարանը վերադարձվել թեմին։

Բացի այդ, համայնքի նախկին ղեկավարի պնդմամբ, 2010 թվականից սկսած Վազգեն Միրզախանյանը համակարգված կերպով խոչընդոտել է հայրենասիրական երիտասարդության գործունեությանը՝ փորձելով տապալել ամենամյա ապրիլի 24-ի միջոցառումները Թուրքիայի դեսպանատան մոտ, որպեսզի նվազեցնի հանրային մասնակցությունն ու արձագանքը։

Այս ամենի պատճառները, ըստ համայնքի ներսում տարիներ շարունակ շրջանառվող խոսակցությունների, կապված են եղել Միրզախանյանի կասկածելի կապերի հետ ադրբեջանական և թուրքական շրջանակների հետ։ Այդ խոսակցությունները, ինչպես նշում է Արթուր Միրզոյանը, փաստացի հաստատում են ստացել հենց նախկին արքեպիսկոպոսի հրապարակային խոսքից, երբ նա լրագրողի եթերում կոչ է արել քաղաքացիներին չմասնակցել բողոքի ակցիաներին։

Միրզոյանը նաև հիշեցնում է, որ տարիների ընթացքում Միրզախանյանի հասցեին հնչել են բազմաթիվ մեղադրանքներ եկեղեցական շինությունների վերանորոգման ընթացքում չարաշահումների և միջոցների յուրացման վերաբերյալ, որոնք երկար ժամանակ եղել են թեմի ներսում քննարկումների առարկա։

Այս բացահայտումները նոր լույս են սփռում այն անձանց վրա, որոնք այսօր փորձում են հանդես գալ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված նախաձեռնությունների դիրքերից։

Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ Converse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են արել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է
Ամենադիտված