Օբամա. Եվրոպան հաստատեց ՌԴ-ի դեմ սեկտորային պատժամիջոցների երկարաձգման պլանները
ՄիջազգայինԵվրամիությունը Գերմանիայում «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում ազդարարեց Ռուսաստանի դեմ սեկտորային պատժամիջոցները երկարաձգելու մտադրությունը: Այս մասին գագաթնաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
«Մեր եվրոպացի գործընկերները հաստատել են, որ կպահպանեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մինչեւ Մինսկի համաձայնագրերի ամբողջական կատարումը: Դա նշանակում է, որ սեկտորային պատժամիջոցները կկպահպանվեն նաեւ հուլիսից հետո»,- ասել է ԱՄՆ նախագահը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Բացի այդ, նրա խոսքով՝ «Յոթնյակը» հստակ հասկացնել տվեց, որ եթե անհարժեշտ լինի, իրենք պատրաստ են լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ: