Եգիպտոսում առգրավված օդանավում ԱՄՆ նվազագույնը 10 քաղաքացի կա և 8 բրիտանացիներ
Ուշադրության կենտրոնումԵգիպտական EgyptAir ավիաընկերության առևանգված ուղևորատար ինքնաթիռում 18 օտարերկրացիներ կան: Այս մասին հաղորդում է «Ալ Ռում աս-Սաբիա»-ն, որի տեղեկություններով օդանավում ԱՄՆ նվազագույնը 10 քաղաքացի կա և 8 բրիտանացիներ:
EgyptAir ավիաընկերության «Թվիթեր»-ի միկրոլոգը տեղեկացնում է, որ օդանավում 81 ուղևոր կա: Բանակցությունների արդյունքում բոլոր ուղևորները, բացառությամբ անձնակազմի անդամների և 4 օտարերկրացիների, ազատ են արձակվել:
Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքից Կահիրեմեկնող EgyptAir ավիաընկերությանուղևորատար ինքնաթիռն անհայտ անձանցկողմից գրավվել է: Տեղեկությունը հաստատել էավիաընկերության խոսնակը: Նա տեղեկացրելէ, որ առևանգողները պահանջել են վայրէջքկատարել Կիպրոսում: Բրիտանական BBC-ի հաղորդմամբ` ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Կիպրոսի Լառնակայիօդանավակայանում:
Ուղևորատար ինքնաթիռում գտնվող ահաբեկիչը զինված է մահապարտի գոտիով: Այս մասին հաղորդել է «Ալ-Բաբավա»լրատվական պորտալը: Ահաբեկչի ազգային պատկանելության մասին որևէ հստակ հաղորդում չկա: Ակնկալվում է, որ պետք էսկսվեն բանակցություններ առևանգողի հետ: