Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը Ֆինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Իրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը


«Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին

Life

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

1999 թվականին Բաղրամյան պողոտայի տներից մեկում տեղի է ունենում մի դեպք, որը երկու տասնամյակ անց պետք է դառնա քրեական գործ, սակայն վաղեմության ժամկետը խառնում է բոլորի խաղաքարտերը։ Ի՞նչ է կատարվել իրականում, երբ հայտնի պատգամավորը, նախարարն ու սկսնակ լրագրողուհին առանձնացել են բնակարանում։

Ծանր մանկություն, հետտրավմատիկ սթրես, ու անպատասխան հարցեր, որոնք տանջում են բռնաբարությունից ծնված աղջկան։ Մոր առեղծվածային մահը, սկանդալային գիրքը, քաղաքական հայտնի դեմքերի անունները ստիպում եմ մտածել, որ մորը սպանել են։ Լրագրողական հետաքննություն, որ գերեզմանից դուրս է հանում բոլորի վախերը։

Լրագրող Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխել» գրքի հերոսները հայտնվում են ճակատագրական տանն ու կանգնում ամենաբարդ հարցի առաջ։ 

Գրքի ժանրը հոգեբանական թրիլլեր է՝ դետեկտիվ տարրերով: Օրերս հեղինակը այն կհանձնի ընթերցողի դատին, մինչ այդ նա առաջին մանրամասները պատմել է Tert.am Life-ին:

«Գիրքը պատմում է լրագրողի մասին, որը 20 տարի անց քրեական գործ է հարուցում ամուսնու դեմ` բռնաբարության մեղադրանքով: Քրեական գործը չի հասցնում ընթացք ստանալ, լրագրողը անսպասելի մահանում է: Նրա աղջիկը`Լյուսին, մոր մահից հետո նրա աշխատասենյակում գտնում է երկու թղթապանակ՝ «Սևագիր 1» և «Սևագիր 2»: Կարդալով աղջիկը նոր մանրամասներ է բացահայտում մոր անցյալից: Մոր առեղծվածային մահը, տպարան չհասած սկանդալային գիրքը, քաղաքական հայտնի դեմքերի անունները ստիպում են մտածել, որ մոր մահը ծրագրված է եղել։ Լյուսին սեփական հետաքննությունն է սկսում`չպատկերացնելով անգամ, որ իր բոլոր վախերը գերեզմանից դուրս են գալու։ Նա հայտնվելու է նույն տանը, որտեղ մայրն էր ու կանգնելու է ամենաբարդ հարցի առաջ։ Սա պատմություն է մի կնոջ ցավի մասին, որ միահյուսված է 90-ականների ողբերգական դեպքի հետ»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց Մարիաննա Հակոբյանը:

Նրա խոսքով՝ գրքի գլխավոր ուղերձն է`«դու գտնելու ես այնտեղ, որտեղ չես փնտրում և դա լինելու է այն, ինչ դու չէիր փնտրում»:

«Լրագրողների մոտ գաղափարները ծնվում են ամեն վայրկյան, կդառնան հոդված, թե գիրք՝ կախված է նպատակներից: Լրագրողները սիրում են հետաքրքիր պատմություններ գտնել: 14 տարի լուրեր վարելուց հետո, ես գտա ևս մեկ ձև ինքնաարտահայտման համար, և դա գիրքն է, որը քեզ չի կաշկանդում պատմելու այն, ինչ լսել ես, զգացել: Գրականությունը քեզ ստիպում է մտածել ու տեսնել լայն, կերտել հերոսներ ու խտացնել բազում ապրումներ»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ Մարիաննան:

Սա հեղինակի երկրորդ գիրքն է, առաջինը`«Կասկադ 6.15- ը սիրավեպ է, լույս է տեսել 2021թվականին՝ Զանգակ հրատարակչության կողմից և դարձել բեսթսելլեր: «Այն պատմում էր սիրային եռանկյունու մասին: Գիրքս թարգմանվում է ռուսերեն ու ֆիլմ դառնալու ճանապարհին է: Նոր վեպս նույն տրամաբանության մեջ է, իմ կյանքի փիլիսոփայությամբ` համարձակ»,- ամփոփեց Մարիաննա Հակոբյանը:

Հետևեք մեզ՝ այստեղ

Սեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա ՂահրամանյանՈրպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ ԿարապետյանՖինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք Չալաբյան«Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է ԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը Իշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին Էս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը
Ամենադիտված