Կանխատեսելի նիստ` սպասելի ելքով. Տիգրան Աբրահամյան
BlogԹեև Աշտարակի դատարանում և նրա դիմաց հավաքված մարդիկ որոշակի հույս ունեին, որ դատարանը Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի կալանքի ժամկետը չի երկարաձգի, սակայն դատարանը քաղաքական վճռի հարցում «անսասան» գտնվեց` կալանքի ժամկետը 1 ամսով երկարաձգեց:
Դատական նիստում դատավորի կրավորական կեցվածքն ու թեմայի նկատմամբ ակնհայտ անտարբերությունն արդեն իսկ հուշում էր` նիստից առաջ վճիռն արդեն կայացված է:
Կանխատեսելի նիստ` սպասելի ելքով: