Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա ալ-Սուդանիի հետ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա ալ-Սուդանիի հետ։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի կայքում:
«Պետքարտուղարը բարձր է գնահատել Իրաքի կառավարության նախաձեռնությունն ու առաջնորդությունը՝ Սիրիայի հյուսիս-արևելքում վերջերս տեղի ունեցած անկայունությունից հետո Իսլամական պետության ահաբեկիչների Իրաքում անվտանգ վայրեր տեղափոխման և կալանավորման գործընթացն արագացնելու հարցում: Պետքարտուղարը և վարչապետը քննարկել են երկրների կողմից Իրաքում գտնվող իրենց քաղաքացիների արագ վերադարձնելու և նրանց արդարադատության առջև կանգնեցնելու ուղղությամբ շարունակական դիվանագիտական ջանքերը:
Պետքարտուղարը և վարչապետը նաև քննարկել են Իրաքում կառավարություն ձևավորելու վերաբերյալ ընթացիկ խորհրդակցություններն՝ ընդգծելով իրենց համատեղ հանձնառությունը՝ ապահովելու, որ Իրաքը կարողանա լիովին իրացնել իր ներուժը որպես Մերձավոր Արևելքում կայունության, բարգավաճման և անվտանգության ուժ: Պետքարտուղարն ընդգծել է, որ Իրանի կողմից վերահսկվող կառավարությունը չի կարող հաջողությամբ Իրաքի սեփական շահերը դնել առաջին տեղում, Իրաքին հեռու պահել տարածաշրջանային հակամարտություններից կամ առաջ մղել Միացյալ Նահանգների և Իրաքի միջև փոխշահավետ գործընկերությունը»:
Հետևեք մեզ՝ այստեղ