Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը հնարավոր է դարձել Իլհամ Ալիևի իմաստուն քաղաքականության շնորհիվ. Իսրայելի արտգործնախարար
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը շնորհավորել է Ադրբեջանին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործում գրանցված առաջընթացի կապակցությամբ։ Այս մասին հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները:
Իսրայելի արտաքին գործերի նախարարը ընդգծել է, որ ձեռք բերված արդյունքները հնարավոր են դարձել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավասարակշռված ներքին և արտաքին քաղաքականության շնորհիվ։ Նա նշել է, որ առանց նախագահ Իլհամ Ալիևի իմաստուն քաղաքականության տարածաշրջանում խաղաղություն չի լինի։
Սաարը նաև նշել է, որ Ադրբեջանի զարգացումն ու բարգավաճումը ակնհայտ են։ Նա հատկապես ընդգծել է, որ Ադրբեջանում հրեական համայնքը վայելում է կայունություն և անվտանգություն։
Հետևեք մեզ՝ այստեղ