Ալիևն ու Իսրայելի արտգործնախարարը քննարկել են երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարին, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Կողմերն ընդգծել են երկրների միջև տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտրատնտեսական, էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում հարաբերությունների հաջող զարգացումը: Նշվել է գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման, բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել տարբեր մակարդակներում փոխադարձ այցելությունների և շփումների ներդրմանն ուղղված համագործակցության խորացման գործում:
Հետևեք մեզ՝ այստեղ