Դանա Ուայթը չի բացառել, որ Արման Ծառուկյանը կարող է մասնակցել Սպիտակ տանը կայանալիք մրցաշարին
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
UFC-ի գլխավոր տնօրեն Դանա Ուայթը հաստատել է, որ կազմակերպությունն անարդարացի մոտեցում է ցուցաբերել թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին համար Արման Ծառուկյանի նկատմամբ՝ նրան չընդգրկելով ժամանակավոր չեմպիոնական գոտու համար պայքարում։
UFC 324 մրցաշարի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Ուայթը համաձայնել է այն պնդումներին, որ հայ մարտիկն անարժանաբար է դուրս մնացել տիտղոսային մենամարտի հավակնորդների ընտրությունից։
Բացի այդ, կազմակերպության ղեկավարը անդրադարձել է Ծառուկյանի հաջորդ հնարավոր ելույթին՝ չբացառելով, որ նա կարող է մասնակցել ԱՄՆ Սպիտակ տանը կայանալիք մրցաշարին։
«Հիմա դժվարանում եմ միանշանակ պատասխանել, բայց, հավանաբար, այո»,- եզրափակել է Ուայթը։
Հետևեք մեզ՝ այստեղ