Վրաստան է ժամանում Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդը
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդը մարտի 29-30-ին այցով կգտնվի Վրաստանում, որտեղ հանդիպումներ կանցկացնի հանրապետության իշխանության ներկայացուցիչների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Վրաստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:
Համոնդը բանակցություններ կվարի Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի, ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեի եւ խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ:
Համոնդը նաեւ ելույթ կունենա Հարավային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների համաժողովում, որը կազմակերպել է Նիդեռլանդների բզմակուսակցական ժողովրդավարության ինսիտուտը (NIMD), հաղորդել է Sputnik-ը: