Ներկայումս չկան իրավիճակներ, երբ Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանատները չպատասխանեն միմյանց զանգերին. Ռյաբկով
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանատների միջև ներկայումս չկա նման իրավիճակ, երբ չպատասխանեն զանգերին կամ հարցումներին, ասել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը` ТАСС-ի փոխանցմամբ։
«Ընդհանուր առմամբ, դիվանագիտական ներկայացուցչությունները և՛ Վաշինգտոնում, և՛ Մոսկվայում աշխատում են սահուն: Մենք երբեք չենք ունենում իրավիճակներ, երբ, ինչպես ասում են, չենք կարող տեխնոլոգիապես հասնել միմյանց: Զանգերին պատասխանվում են, էլեկտրոնային նամակներին նույնպես», - նշել է փոխնախարարը:
«Սակայն սա չի փոխհատուցում որոշ կարևոր հարցերի վերաբերյալ իմաստալից արձագանքի բացակայությունը», - հավելել է Ռյաբկովը։
Հետևեք մեզ՝ այստեղ