Նիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռшզմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներին Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆ Պարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառը Զելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. Թրամփ COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և Սևան ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունել Սկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը «Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասին Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովը Ամերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավը

«Այս իշխանությունը ոչ մի աղերս չունի հայկականության, հայ ազգի, մեր պետության շահերի հետ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«2020 թվականին պարզ դարձավ, որ երկբևեռ աշխարհակարգ, որպես այդպիսին, այլևս գոյություն չունի, քանի որ և՛ պետությունների շահերն են փոխվել, և՛ ազդեցության գոտիներն ու նարատիվներն են վերաձևակերպվել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Արմեն Հովասափյանը, երբ անդրադառնում ենք օր օրի փոփոխվող աշխարհին և այդ աշխարհում Հայաստանի դերին, որին իշխանությունները որպես խաղաղության կղզյակ են ներկայացնում։ Վստահ է՝ խաղաղության թեման էլ ավելի շատ է շահարկվելու նախընտրական շրջանում։ «Սկսենք Դավոսում տեղի ունեցածից։ Դոնալդ Թրամփը դասական պոպուլիստ է, նրա առաջ քաշած այս «խաղաղության» գործընթացում թեման Գազան է, Գազայի շուրջ պետք է ստեղծվի խաղաղության գոտի։ Խաղարկային ֆիշկան Գազայի ֆակտորն է։ Սակայն այդ խաղաղությանը զուգահեռ տեսնում ենք ոչ պակաս ագրեսիվ մարտավարություններ, տարբեր տիպի թիրախային հարվածներ։ Ստացվում է՝ այն, ինչ բխում է Ամերիկայի շահերից, լրիվ նորմալ է։ Նորմալ է, երբ Վենեսուելայի նախագահ Մադուրոյին անկողնուց հանում, տեղափոխում են ԱՄՆ, հետո Նյու Յորքի դատարան։ ԱՄՆ-ն իր նկրտումներն է ցույց տալիս Գրենլանդիայի նկատմամբ, խոսում է Կուբայի մասին, Ռուբիոյին նշանակում է նախագահ, ասում է, որ Կոլումբիան է շուտով նույն ճակատագիրն ունենալու, ինչ Վենեսուելան։ Խոսում են Կանադայի մասին։ Ընդ որում՝ հետաքրքիր էր, որ այդ «խաղաղության» գործընթացի խորհրդանշի վրա պատկերված էր ամբողջ Հյուսիսային Ամերիկա աշխարհամասը, այսինքն՝ մարդը ցանկանում է «խաղաղություն բերել» Հյուսիսային Ամերիկա աշխարհամասում։ Թրամփի հաղթաթուղթը՝ «Խաղաղության խորհուրդ» ասվածը, ավելի շատ համաշխարհային կառույցներին ուղղված մարտահրավեր է։ Նա փաստացի ցույց է տալիս, որ ՄԱԿ-ն իր համար առոչինչ է։ Թրամփն այնպիսի մարդ է, որ ցանկացած պահի կարող է ցանկացած որոշում չեղարկել։ Չեմ բացառում, որ մի օր արթնանանք և տեսնենք, որ ՄԱԿ-ը, որպես կազմակերպություն, գոյություն չունի։ Դրա ֆինանսավորման հիմնական աղբյուրը ԱՄՆ-ն է։ Եթե Թրամփը ցանկանա, որ ՄԱԿ-ն այլևս չաշխատի, այն չի աշխատի։ Դրա փոխարեն կաշխատի, պայմանական ասած, «Խաղաղության խորհուրդը»։ Այն կոչեր կհնչեցնի, երկու կողմերին կլոր սեղանի շուրջ նստեցնելուց, բանակցություններից, համամարդկային արժեքներից կխոսի և այլն»,- նկատում է մեր զրուցակիցը։

Փոփոխվող աշխարհում անդրադառնալով Հայաստանի դիրքավորմանը՝ քաղաքագետը նշում է՝ իշխանությունն ամբողջովին տապալել է իր նախընտրական ծրագիրը։ «Ցույց է տալիս, որ ոչ մի աղերս չունի հայկականության, հայ ազգի, մեր պետության շահերի հետ։ Տնտեսության հետ կապված «հրաշքների» մասին են խոսում, հիանում են ադրբեջանական բենզինի, ցորենի մուտքով, և այլն։ Սրանք ցավալիության աստիճանի ծիծաղելի դրվագներ են, քանի որ սրա վառ օրինակը պատմականորեն գոյություն ունեցել է։ 15-րդ դարում՝ 1453 թվականին, թուրքերը գրավեցին Կոստանդնուպոլիսը։ Մինչ այդ Կոստանդնուպոլիսը Եգիպտոսից նավով ցորեն չէր բերում, պայմանագիր չունեին իրենց հետ։ Թուրքիայի գալուց հետո Պոլսի ժողովուրդը սկսեց լավ ապրել, բայց, ցավոք, Պոլսում այլևս ապրում էր թուրքական կոնտինգենտ, այսինքն՝ երբ քեզ լավ կերակրում են, վերջում գալիս է հատուցման ժամանակը։ Երբ Ֆիդանը ողջունում է ժողովրդավարությունը, աջակցում Փաշինյանին, շատերը մոռանում են, որ Ֆիդանը, մինչև Թուրքիայի արտաքին գործերի նախարար լինելը, եղել է Թուրքիայի հակահետախուզության պետը։ Այսինքն՝ գործակալական ցանցը պատկանել է Ֆիդանին։ Նման մարդուն նշանակելով ԱԳ նախարար՝ Էրդողանը ցույց է տալիս աշխարհին՝ մենք գալիս ենք՝ տիրապետելով գործակալական այս համակարգին, ունենալով տարբեր բազաներ։ «TRIPP»-ի վերաբերյալ օրերս տարածվեց, որ Ադրբեջանը ներդրում է կատարելու ամերիկյան որոշ բիզնես կորպորացիաներում։ Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանը, Ռուբեն Ռուբինյանը դրա մասին տեղյա՞կ չէին։ Թե՞ առաջ են տանում հիբրիդային պատերազմի մասին թեզերը, ու դեռ հոգևորականներին էլ դարձրեցին այդ պատերազմի գործակալներ»,-ասում է մեր զրուցակիցը։

Ընդգծում է՝ պետք է ֆիքսել, որ իշխանության ներկայացուցիչները երբեք ու ոչինչ պատահական չեն ասում և անում։ «Մարդիկ ասում են՝ տգետ են, պրիմիտիվ են և այլն, ես համաձայն չեմ։ Դեռևս 2018 թվականի սեպտեմբերին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարեց Հայաստանի՝ պատմական կաղապարներից դուրս գալու մասին։ Այդ արտահայտությունը վերջին ութ տարվա ընթացքում տեղի ունեցածի վառ ապացույցն է։ Ցանկացած հայի պատմական կաղապարն է Ցեղասպանությունը, Արցախը, Սփյուռքը, Եկեղեցին, ազգային արժեքները։ Երբ դրանք գոյություն չունեն, պատմական կաղապարը գոյություն չունի։ Բանակ, անվտանգություն չկա, Եկեղեցուն պատերազմ են հայտարարել, պատմությունը աղավաղեցին, և այլն, և այլն։ Ստացվում է, որ Բոլթոնի՝ Փաշինյանի վրա դրված առաջադրանքը նա գերազանց կերպով կատարել ու կատարում է»։

Այս ամբողջով հանդերձ, իշխանության ներկայացուցիչներն առիթը բաց չեն թողնում ասելու, որ, վստահաբար, ընտրվելու են առաջիկա ընտրություններում։ «Ցանկացած իշխանություն ունի ցինիզմի որոշակի դոզա, պետք է որոշակի առումով ցինիկ լինեն, հնարավորինս ցույց տան, որ իրենք տիրապետում են իրավիճակին, ամեն ինչ վերահսկվում է, ոնց ասեն, այնպես էլ լինելու է։ Ընդդիմադիր հատվածը պետք է ասի իր բուն ասելիքը։ Նիկոլը հիմնականում խաղարկում է այն թեման, որ եթե նա չլինի վարչապետ, 2 րոպե հետո պատերազմ է սկսվելու։ Ընդդիմությունը պետք է ներկայանալի լինի, ճիշտ մատուցի իր խոսքը, ընկալելի լինի ժողովրդի համար։ Կասկած չունեմ՝ եթե սրանք վերարտադրվեցին, հաջորդ հարվածները լինելու են կուսակցությունների վրա, ընդհուպ առանձին կուսակցությունների փակում և այլն։ Բայց նրանց վերընտրվելու վստահության կարևոր հիմքը ընտրությանը քաղաքացիների քիչ մասնակցությունն է։ Որքան քիչ մարդ մասնակցեց ընտրությանը, այնքան նրանց ձայների տոկոսը բարձր է լինելու։ Իհարկե, ընդդիմադիր ուժերը ընտրությունների ավարտից հետո կարող են միավորվել, քվեարկել, այս մեխանիզմը կարող է աշխատել, բայց մինչ այդ չպետք է նստել սենյակներում, պանելային քննարկումներ անել, պետք է այցելել գյուղեր։ Բոլորի կոշիկները պետք է մաշվեն գյուղամիջում՝ գյուղի փողոցները չափչփելիս, բոլորի կոշիկների տակը պետք է ծակվի։ Հատիկ-հատիկ բոլոր գյուղերը, թաղերը պետք է մտնեն, մարդկանց հետ առերեսվեն, աչքերի մեջ նայեն։ Մարդիկ պետք է նրանց ասեն այն, ինչ մտածում են իրենց մասին։ Մարդկանց ներսում կուտակված զայրույթը, ասելիքը պետք է դուրս գա, քաղաքական գործիչներին պիտի մատնացույց անեն նրանց սխալները, խոսեն բացթողումների մասին։ Նրանք էլ ընդունեն ժամանակին թույլ տված սխալները։ Բայց նաև շեշտեն, որ այս պահին կարևոր հարց է պետք լուծել. Արցախում այսօր հազարավոր գերեզմաններ են մնացել, որպեսզի մենք էլ վաղը նույն խնդիրը չունենանք, կարողանանք այցելել մեր ծնողների գերեզմանին, խունկ ծխել, դու, որպես քաղաքացի, պետք է մեզ օգնես։ Ոչ ոք երաշխիք չունի, որ Եղեգնաձորում, Ալավերդիում, Ջերմուկում ու Վայքում նույն վիճակը չի լինելու, ինչ Արցախում եղավ։ Նույնիսկ շատ վատ սցենար էլ եմ պատկերացնում, որ, Աստված մի արասցե, երբ սրանք հասկանան, որ պարտվել են, խնդրանքով դիմեն իրենց սիրելի բարեկամներին, և արթնանանք ու տեսնենք, որ պայմանական թուրքական բանակը Երասխի հատվածում կանգնած է։

Նույնիսկ քաղաքագիտորեն եմ պատկերացնում, որ դա կարող է գետնի վրա գոյություն ունենալ։ Օգնության դիմի, ասի՝ ռևանշիստներն են եկել, փրկեք ինձ։ Միևնույն ժամանակ, ցանկացած ադեկվատ ու մտածող ուժ իշխանության գալուց հետո նախ պետք է հասկանա՝ ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչ են խոսել, այդ բանավոր պայմանավորվածություններն ինչի՞ մասին են։ Հաջորդ իշխանության գործերը շատ բարդ են լինելու։ Մեծ խնդիրներ են լինելու՝ և՛ արտաքին, և՛ ներքին։ Մարդկանց սպասումները ևս մեծ են լինելու։ Նաև մարդկանց պետք է ասեն, որ առաջիկա մեկ տարին կեղտն են մաքրելու, թղթերն են կարդալու, նրանց կնքած պայմանագրերն են նայելու, սև գործերն են բացելու, եթե անհրաժեշտություն լինի, քրեական գործեր են հարուցվելու և այլն։ Միշտ ասում եմ՝ հաջորդ իշխանությունը լավագույն դեպքում գիշերը ժամը 3-ին է տուն գնալու աշխատանքից»,-եզրափակում է Արմեն Հովասափյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ալիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռшզմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներինԾավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆՊարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառըԶելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. ԹրամփCOP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և ՍևանԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունելՍկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը«Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասինԹուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովըԱմերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավըԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակիցԱկբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՍպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակըՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. ԹրամփԳեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnրՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըMining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարիՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ ԾառուկյանԸնդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJԹրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմԹրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և ԶելենսկունԼվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարանԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչՍպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասումԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. ReutersՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք ՉալաբյանՎթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-նԻսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոսՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնելԵրևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ինԳազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ ԱբրահամյանՀայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. ԲորդյուժաՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԶգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ամենադիտված