Վահագն Խաչատուրյանը հանդիպել է աշխարհահռչակ թավջութակահար Յո Յո Մայի հետ և նրան հրավիրել Հայաստան
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է աշխարհահռչակ թավջութակահար Յո Յո Մայի հետ, ով համաժողովին մասնակցել է առանձին համերգային ծրագրով։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Անվանի երաժիշտն իր բարձր գնահատանքն է հայտնել Հայաստանի, հայ ժողովրդի և մշակույթի նկատմամբ, ինչին ի պատասխան նախագահը նրան հրավիրել է այցելել Հայաստան։ Յո Յո Ման շնորհակալություն է հայտնել հրավերի համար և պատրաստակամություն հայտնել հարմար առիթի դեպքում հանդես գալ Հայաստանում։
Հետևեք մեզ՝ այստեղ