Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Ադրբեջանից Հայաստան կուղարկվի ռուսական պարարտանյութերի 10 վագոն ԱԹՍ-ն մխրճվել է բնակելի շենքի մեջ (տեսանյութ) Երևանի Դրոյի փողոցում տների տանիքներ են այրվել Ո՞ր փողոցները փակ կլինեն այսօր Պայթյուն՝ Տավուշի մարզում․ հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղամարդ Շատ լավ ճաշակ ունեք, արագ, շուտ կողմնորոշվող ամուսին ունեք. Կարապետյանը կատակում է երիտասարդների հետ հանդիպմանը Ի՞նչ պետք է անի դեղին մամուլի ղեկավարը. իր անելիքը եղել է շանտաժը, իր գրդոն անելը. Կարապետյան Դուք առաջին հերթին պետք է փոխեք Փաշինյանին. Սամվել Կարապետյան Մենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիքը․ Սամվել Կարապետյան


«Հանրապետությունը» կգնա միայնակ

Վերլուծություն

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում երեկ որոշվել է, որ կուսակցությունը մասնակցելու է 2026 թ. հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին տեղեկացնում է «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը՝ նշելով, որ նախընտրական շտաբի պետ կլինի կուսակցության անդամ, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանը։

Ամիսներ շարունակ մամուլը և փորձագետները փորձում էին կանխատեսումներ անել՝ ի վերջո հայաստանյան հաստիքային արևմտամետ ուժերը խորհրդարանական ընտրությունների կգնա՞ն մեկ միասնական դաշինքով, թե՞ առանձին-առանձին՝ այդպես ջլատելով սեփական ընտրազանգվածը։ Փաստացի, «Հանրապետություն» կուսակցությունը իր այս հայտարարությամբ ակնարկում է, որ ընտրություններին մտադիր են մասնակցել միայնակ, առանց այլ ուժերի։ Լավագույն դեպքում կարող են տարբեր քաղաքական ուժերի, օրինակ՝ «Հանուն հանրապետության» կուսակցության ներկայացուցիչներին, ինչպես և քաղհասարակության ներկայացուցիչներին ընդգրկել իրենց համամասնական ընտրացուցակում՝ նրանց ևս խորհրդարան տանելով։ Այդուհանդերձ, արևմտամետների ճամբարում առկա հավակնությունները, ինչպես նաև լուրջ տարաձայնությունները խոսում են այն մասին, որ նրանք ընտրությունների կգնան առանձին։

Սա, ի դեպ, բոլորովին չի բխում գործող իշխանությունների շահերից, որոնց միակ դաշնակիցը մնացած Արամ Սարգսյանն ու Արման Բաբաջանյանը կարող են պարզապես դուրս մնալ խորհրդարանից և այդ դեպքում շատ ավելի կամրապնդվի ընդդիմության դիրքերը։ Վաղարշապատի ընտրություններում «Հանրապետություն» կուսակցությունը 3․9 % քվե էր ստացել, և այժմ Արամ Սարգսյանին թերևս թվում է, թե իրեն կհաջողվի միայնակ հաղթահարել 4 տոկոսի սահմանագիծը և անցնել խորհրդարան։ Այդ դեպքում ոչ թե գործընկերների կտանեն Ազգային ժողով, այլ սեփական թիմով ներկայացված կլինի այնտեղ։ Իհարկե, սա ավելի շուտ ինքնախաբեություն է, քան լուրջ հաշվարկ։ Փաշինյանի կույրաղիքը դարձած «Հանրապետություն» կուսակցությունը, ինչպես և մյուս արևմտամետները, բավարար հեղինակություն չունեն, որպեսզի կարողանան խորհրդարան անցնել՝ հաղթելով ընդդիմության տարբեր թևերի, բայց և հստակ հասկանում են, որ դաշինքով գնալու դեպքում իրենց վիճակն ավելի բարդ կլիներ։

Հիշեցնենք, խորհրդարան անցնելու համար գործում է, դաշինքների դեպքում գործում է 7%, կուսակցությունների դեպքում՝ 4% նվազագույն սահմանաչափ։ Ուստի և «Հանրապետություն» կուսակցության որոշումը՝ գնալ միայնակ կամ էլ իրենց հետ տանել այլ կուսակցությունների և քաղգործիչների, շատ ավելի շուտ վկայում է, որ այս ուժերը պարզապես ցանկանում են խորհրդարան անցնել՝ հաղթահարելով նվազագույն շեմը և փոքր խմբակցություն ստեղծել։

Լուիզա Բադալյան

«Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին» շարժման դիմումը. «Վերադարձրեք գերիներին տուն» Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Ֆոսֆորային զինամթերք և Ալիևի հետ ռազմական գործարքներ․ ինչու՞ Վլադիմիր Զելենսկիի այցը Երևան չի ընդունվում ոգևորությամբ Ադրբեջանից Հայաստան կուղարկվի ռուսական պարարտանյութերի 10 վագոն Գագաթնաժողովի ստվերում՝ նոր լարվածության շեմին «ՀայաՔվեի» հասցեն Շենգավիթում` Գարեգին Նժդեհի 10ԱԹՍ-ն մխրճվել է բնակելի շենքի մեջ (տեսանյութ)Այն մասին, թե որն է մեր և թուրք-ադրբեջանական տանդեմի միջև հակամարտության իրական պատճառը, և որն է լինելու այդ հակամարտության իրական հանգուցալուծումը. Ավետիք ՉալաբյանԱմո՛թ ձեզ, դուք ո՞ւմ եք ծառայում․ ակցիայի մասնակիցը՝ ԵՄ ներկայացուցիչներին Երևանի Դրոյի փողոցում տների տանիքներ են այրվել Եվրոպայի լռությունը և Հայաստանի ժողովրդավարության փորձությունը Հաղթանակ․ «Lion heart academy» -ի սան Միքայել Գրիգորյանը փայլել է միջազգային հարթակում Ո՞ր փողոցները փակ կլինեն այսօր Դիզայներական իրերի կեղծման կասկածանքով Գլենդելում երկու հայ է ձերբակալվելՆշվել են ծերացումը արագացնող սննդային սովորություններըՀնդկաստանում փիղը հարձակվել է մարդկանց վրա. կա զոհ և վիրավորՓաշինյանը եկավ այն սրճարան, որտեղ Մակրոնն էՈ՞ւր են «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարի համար հատկացված 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըԵրևանի հեռուստաաշտարակը՝ Ֆրանսիայի և ԵՄ դրոշների գույներովՀաղթանակի արվեստը՝ մարշալ Իվան Բաղրամյան (տեսանյութ)Խոշոր հրդեհ Երևանում. կրակը և ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրիցԿարկուտ, անձրև, ամպրոպ... ի՞նչ եղանակ է սպասվում մայիսի 4-8-ըՄեր շնորհավորանքներն ենք հղում «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցությանը. Սև Հովազ ՌՀՀԿՋուր չի լինի՝ մայիսի 4-ին. հասցեներՀայաստանի արտաքին քաղաքական պարադոքսը՝ վտանգ պետականության համար․ Մհեր ԱվետիսյանՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանեց ՀայաստանԵրևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են շտապօգնության մեքենան և «BMW»-ն․ կա տուժածՏնտեսության զարգացման ծրագիր․ ԿարապետյանԵրևանի երկակի խաղը․ Փաշինյանը խոսքերով պայքարում է Մոսկվայի դեմ, մինչդեռ նրա շրջապատը շահում է ՌԴ կապերիցՍա պարզապես ընտրություն չէ, սա ինքնապաշտպանություն է․ Մենուա ՍողոմոնյանՄիացե՛ք մեզ` կառուցելու վաղվա օրը միասին․ՀՃԿ ղեկավար Արսեն ՎարդանյանՍամվել Կարապետյանը հետագա միջազգային հարաբերությունների մասինՕգտագործելու ենք մեր բոլոր հնարավորությունները երկարատև խաղաղություն ունենալու համար․ ԿարապետյանՀայրենասիրությունը պետք է լինի երիտասարդների առաջին նշաձողը․ Սամվել ԿարապետյանՀունիսի ութին դուք միանգամից կզգաք Ադրբեջանի խոսույթի փոփոխությունը․ Սամվել ԿարապետյանՎստահ եղեք որ մենք հաղթելու ենք․ Սամվել ԿարապետյանՖրանսիայում նախկին ռազմական զորավարժարանի տարածքում անցկացված անօրինական ռեյվից հետո 12 մարդ է հոսպիտալացվելՎանաձոր քաղաքը և Լոռու մարզը լինելու են իմ ուշադրության կենտրոնում․ Սամվել ԿարապետյանՀունաստանի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակըՊայթյուն՝ Տավուշի մարզում․ հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղամարդՇատ լավ ճաշակ ունեք, արագ, շուտ կողմնորոշվող ամուսին ունեք. Կարապետյանը կատակում է երիտասարդների հետ հանդիպմանը Թալին-Սասնաշեն ճանապարհին մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. վիրավոր կաԻ՞նչ պետք է անի դեղին մամուլի ղեկավարը. իր անելիքը եղել է շանտաժը, իր գրդոն անելը. Կարապետյան Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է ԵրևանԴուք առաջին հերթին պետք է փոխեք Փաշինյանին. Սամվել Կարապետյան Մենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիքը․ Սամվել Կարապետյան Մեր Եկեղեցին կզբաղեցնի այն տեղը, որին արժանի է. Սամվել ԿարապետյանՀունաստանի նախագահը ժամանեց Երևան ԵՄ գագաթնաժողով, վիզաներ, խոստումներ․ Մակրոնի դերը Արցախն ու Հայաստանը պաշտպանելու գործում
Ամենադիտված