Ռոնալդուն դատարանում հաղթել է իր նախկին ակումբին` «Յուվենտուսին»
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դատական կարևոր հաղթանակ է տարել իր նախկին ակումբի՝ թուրինյան «Յուվենտուսի» նկատմամբ։
Ինչպես հաղորդում է իտալական La Gazzetta dello Sport-ը, վեճը վերաբերում է չվճարված աշխատավարձերին։
Թուրինի դատարանը մերժել է «Յուվենտուսի» ներկայացրած բողոքարկումը՝ ուժի մեջ թողնելով նախկինում կայացրած վճիռը։ Ըստ այդմ՝ իտալական ակումբը պարտավորվում է ֆուտբոլիստին վճարել 9,7 միլիոն եվրո։
Դատական վեճի հիմքում COVID-19 համավարակի ընթացքում կնքված գաղտնի համաձայնագիրն է։ Ֆինանսական ճգնաժամի պատճառով ակումբը ժամանակավորապես սառեցրել էր Ռոնալդուի աշխատավարձի մի մասը։ Ֆուտբոլիստն ի սկզբանե պահանջում էր 19,9 միլիոն եվրո։
2024 թվականին արբիտրաժային դատարանը մասնակիորեն բավարարել էր հայցը՝ պարտավորեցնելով վճարել գումարի կեսը։ Ըստ համաձայնագրի պայմանների՝ «Յուվենտուսի» պարտքը կազմում էր 9,8 միլիոն եվրո, սակայն դատարանը վերջնականապես հաստատեց 9,7 միլիոն եվրոյի վճարումը։
Հիշեցնենք, որ պորտուգալացի աստղը «Յուվենտուսի» կազմում հանդես է եկել 2018–2021 թվականներին։
Հետևեք մեզ՝ այստեղ