Երեք հրթիռ Է պայթել Աֆղանստանի խորհրդարանի շենքի մերձակայքում
ՄիջազգայինՄարտի 28-ին երեք հրթիռ Է պայթել Աֆղանստանի խորհրդարանի շենքի մերձակայքում, դրանցից մեկն ընկել Է օրենդիր ժողովի համալիրի բակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը:
«Երեք հրթիռ Է ընկել խորհրդարանի նոր շենքի մոտ,-գործակալությունը մեջբերում Է ականատեսի՝ Մոհամադ Սաֆի խոսքը:-Համենայն դեպս, նրանցից մեկն ընկել Է շենքի բակում, այնտեղից սեւ ծուխ Է բարձրանում»:
«Նախնական տվյալներով՝ գրոհի հետեւանքով խորհրդարանական համալիրի ներսում ոչ ոք չի տուժել «,-»Սինհուա»-ին հայտնել Է Աֆղանստանի անվտանգության ուժերի մի աղբյուր:
Այն պահին, երբ տեղի Է ունեցել միջադեպը, աֆղանական խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները խորհրդակցություն Էին անցկացնում օրենսդիր մարմինի շենքում:
Հակակառավարական խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձնել պատահածի պատասխանատվությունը: Անցյալում Քաբուլի նմանօրինակ գնդակոծումներ Էին կատարում «Թալիբան» շարժման զինյալները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը-ն: