Գրենլանդիայի հարցը լուծելով՝ Թրամփը կմտնի պատմության մեջ. Կրեմլի խոսնակ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Կան միջազգային փորձագետներ, որոնք կարծում են, որ Գրենլանդիայի անեքսիայի հարցը լուծելով՝ Թրամփը, անկասկած, պատմություն կկերտի։ Եվ ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև համաշխարհային պատմության մեջ։ Եվ կրկնում եմ՝ առանց քննարկելու՝ սա լավ է, թե վատ, դժվար է չհամաձայնվել այս փորձագետների հետ», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ Ռիա Նովոստիի փոխանցմամբ։
Հiշեցնենք, որ Գրենլանդիան Դանիայի թագավորության մաս է կազմում։ Սակայն Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կղզին պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս։ Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները Վաշինգտոնին զգուշացրել են կղզու բռնագրավման դեմ՝ նշելով, որ ակնկալում են, որ իրենց տարածքային ամբողջականությունը կհարգվի։
Հետևեք մեզ՝ այստեղ