Իրանցի դիվանագետն ապաստան է խնդրել Շվեյցարիայից
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանում աճող քաղաքական բողոքի ցույցերի ֆոնին, Ժնևում գտնվող ՄԱԿ-ի եվրոպական կենտրոնակայանում աշխատող իրանցի բարձրաստիճան դիվանագետ Ալիռեզա Ջեյրանի Հոքմաբադը հրաժարական է տվել և ապաստան խնդրել Շվեյցարիայում, հաղորդել է Iran International-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ալիռեզա Ջեյրանի Հոքմաբադը զբաղեցնում էր Իսլամական Հանրապետության գլխավոր դիվանագետի պաշտոնը Ժնևում գտնվող ՄԱԿ-ի Եվրոպական կենտրոնակայանում, ինչպես նաև եղել է Իրանի մշտական ներկայացուցչի տեղակալը մի շարք միջազգային կազմակերպություններում։
Նա ապաստան է խնդրել իր ընտանիքի հետ միասին։
Ըստ աղբյուրների՝ այս որոշումը պայմանավորված է Իրան վերադառնալու վախով, հեղափոխական իրավիճակի համատեքստում հնարավոր հետևանքներով և Իսլամական Հանրապետության փլուզման հավանականությամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ