Oրվա բաղադրատոմս . Հավի բդիկներ արևելյան ձևով
LifeԲաղադրիչներ
Պատրաստման եղանակ
- Կես կիտրոնը կեղևազատում ենք, բայց աշխատում ենք այնպես անել, որ սպիտակ շերտը կեղևի հետ դուրս չգա։
Կեղևազատված կիտրոնի հյութը քամում ենք։
- Սոյայի սոուսը, բուսայուղը, մեղրը, մանանեխը, կիտրոնի հյութն ու քերած կեղևը լցնում ենք ամանի մեջ։ Առատ պղպեղ ենք ցանում, և ըստ անհրաժեշտության նաև աղ (ցանկալի է քիչ աղ անել)։

- Հավի բդիկները դնում ենք ամանի մեջ։
Վրան ենք լցնում մարինադն ու ձեռքերով լավ խառնում ենք, որպեսզի մարինադը լավ ներծծվի բդիկների մեջ։
- Ձեռքով սեղմում ենք, որպեսզի հնարավորինս շատ ընկղմենք մարինադի մեջ։
Այնուհետև ամանի վրա սննդային փաթեթ ենք քաշում և գիշերը թողնում ենք սառնարանում (կամ գոնե 2-3 ժամ)։
- Ժամանակը լրանալուց հետո հավի բդիկները տապակի կամ ձևամանի մեջ կողք-կողքի շարում ենք (առանց մարինադի)։
Տեղափոխում ենք մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և մոտ 40-60 րոպե եփում ենք (կախված ջեռոցից)։
Եփվելու ընթացքում ցանկալի է մի քանի անգամ մարինադ լցնել վրան։
- Ցանկության դեպքում վրան քունջութ ենք շաղ տալիս և ամեն բան պատրաստ է:

Արևելյան ձևով պատրաստված անուշաբույր հավի բդիկներ , որոնք հրաշալի համադրություն են խաշած կարտոֆիլի, բրնձի կամ հնդկաձավարի հետ