Արտակարգ դեպք՝ Ապարանում, վերանորոգման կետում «Mercedes» է այրվել, սեփականատերը դիմել է բժշկական կենտրոն
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի վարչական տարածքում գտնվող գազալցակայանի մոտակայքում գործող ավտովերանորոգման կետերից մեկում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը, իսկ հրշեջները մարել են այնտեղ կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը։
Տեղում պարզվել է, որ ավտոմեքենայի սեփականատերը, ով Արագածոտնի մարզի բնակիչ 46-ամյա Տիգրան Հ.-ն է, բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Ապարան» բժշկական կենտրոն։
Հետևեք մեզ՝ այստեղ