Սրա անունը թալան է, իսկ իշխանությունն էլ դարձել է թալանչի. Էդմոն Մարուքյան
TVՆիկոլ Փաշինյանը հարկերը հավաքում է՝ որպես գործադիր իշխանության ղեկավար, հետո ասում է՝ մենք մի ընտանիք ենք, պետք է ուշադիր լինենք մեր ծախսերի նկատմամբ, լույսը անիմաստ մի վառեք, ջուրը անիմաստ մի բացեք, բայց ինքը հավաքած հարկերից 3.5 միլիարդ դրամը բաժանում է իր թիմին՝ իբր լավ աշխատանքի համար, բայց բոլորս էլ գիտենք, որ այնտեղ չկան պրոֆեսիոնալ կադրեր։ Սրա անունը թալան է, իսկ իշխանությունն էլ դարձել է թալանչի։