Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Apple-ի նոր սերնդի iPhone 17 սմարթֆոնի գինը Ռուսաստանում նվազել է և հասել 2025 թվականի մակարդակին։ Ինչպես հայտնում է Hi-Tech Mail.ru-ն, ռուսական մարկետփլեյսներում սարքի բազային տարբերակն այժմ վաճառվում է մոտ 74–77 հազար ռուբլով։
Լրատվամիջոցի տվյալներով՝ գնի անկումը տեղի է ունեցել տարվա սկզբի կտրուկ թանկացումից հետո, երբ Նոր տարվա պահանջարկի ֆոնին սմարթֆոնի արժեքը բարձրացել էր շուրջ 18 տոկոսով և հասել 82 հազար ռուբլու։ Հիշեցվում է, որ վաճառքի մեկնարկի պահին՝ սեպտեմբերին, iPhone 17-ը շուկայում առաջարկվում էր մոտ 110 հազար ռուբլով։
Նոր մոդելը ստացել է ապակյա կորպուս, 6,3 դյույմանոց LTPO Super Retina XDR OLED էկրան՝ 120 Հց թարմացման հաճախականությամբ, A19 պրոցեսոր և 8 ԳԲ օպերատիվ հիշողություն։ Սմարթֆոնը համալրված է կրկնակի 48 Մպ տեսախցիկով, առնվազն 256 ԳԲ ներքին հիշողությամբ, 18 Մպ դիմային տեսախցիկով և 3692 մԱժ տարողությամբ մարտկոցով։