Զորակոչի համար տրված տարկետումներ են դադարեցվել
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կառավարության նիստում որոշվեց դադարեցնել որոշ մարզիկների՝ պարտադիր զինծառայության զորակոչից տրված տարկետումը։
Նման որոշման հիմք է ընդունվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ ԿԳՄՍ նախարարությանն ուղղված գրությունը։
Դրա համաձայն՝ Նարեկ Արթուրի Խաչատրյանը և Գևորգ Վահանի Գրիգորյանը այլևս չեն համարվում ֆուտբոլի մինչև 21 տարեկանների ՀՀ ազգային հավաքականի անդամ:
Կառավարության մեկ այլ որոշմամբ դադարեցվել է ծանրամարտիկ Մերուժան Ջիվանի Եղոյանին տրված տարկետումը, քանի որ նա այլևս չի համարվում Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ:
Մեկ այլ որոշմամբ դադարեցվել է նաև ֆուտբոլիստներ Էդգար Գրիգորի Ֆիթլիջյանին և Արա Բերդե Օհաննեսի Ջոլաքյանին տրված տարկետումը, քանի որ նրանք այլևս չեն համարվում համապատասխանաբար ֆուտբոլի մինչև 19 տարեկանների և ֆուտբոլի մինչև 21 տարեկանների ՀՀ ազգային հավաքականի անդամ:
Հետևեք մեզ՝ այստեղ