Նիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռшզմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներին Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆ Պարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառը Զելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. Թրամփ COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և Սևան ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունել Սկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը «Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասին Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովը Ամերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավը

Ովքե՞ր են, ի վերջո, հանձնել հողերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում նորից ակտիվացել են քննարկումները «հողեր հանձնելու» մասին: Ավելի ստույգ՝ իշխանությունները փորձում են պատասխանատվությունը նորից իրենցից գցել: ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ արդեն ժամանակն է իրերն իրենց անունով կոչել:

Նրա խոսքով, հենց վարչապետն ու նրա թիմի՝ պաշտպանության ոլորտի քաղաքական գործիչներն են կրում պատասխանատվություն Զանգելանի ուղղությամբ հետ քաշվելու համար, որի արդյունքում հանձնեցին Լաչինը, ապա և Արցախը: «Բա ո՞վ, եթե ոչ իրենք: Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի բանավոր հրամանով սկզբից հանձնվել են այդ ուղղությամբ բոլոր հողերը: Հետո նա և վարչապետը ոչ միայն հրաման չեն տվել կրակելու, այլև արգելել են կրակել, և տարածքներ են հանձնվել Սև լճի ուղղությամբ, Գեղարքունիքի ուղղությամբ, որոշ կորուստներ ենք ունեցել նաև Ջերմուկի ուղղությամբ»,ասում է Արշակ Կարապետյանը:

Միևնույն ժամանակ հիշեցնում է, որ ինքը ԳՇ պետի առաջին տեղակալ է նշանակվել մայիսի 12-ի դեպքերից ընդամենը 15-20 օր առաջ, իսկ պաշտպանության նախարար է նշանակվել միայն օգոստոսին: «Ես պատասխանատվությունից չեմ խուսափում, բայց պատրաստ եմ պատասխան տալ այն մասով, որը վերաբերում է ինձ: Իմ ժամանակ ադրբեջանցիները փորձել են առաջխաղացում ունենալ Գեղարքունիքի, Նախիջևանի ուղղությամբ, բայց հետ ենք շպրտել: Ինձանից հետո դիկտատորիկն ու իր ենթակաները հանձնել են Սև լճի հողերը, Տավուշի հողերը, Լաչինը, վերջապես Արցախը»,- նշեց Արշակ Կարապետյանը:

Արշակ Կարապետյանը «Փաստի» հետ զրույցում կոշտ և բաց տեքստով խոսել է նաև Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների, արտաքին քաղաքական ռիսկերի և տարածաշրջանում սպասվող լայնամասշտաբ գործընթացների մասին։

Կարապետյանի խոսքով, վերջին օրերին տարբեր երկրների պաշտոնյաների հայտարարությունների շուրջ Հայաստանի իշխանությունների արձագանքները միակողմանի և կեղծ օրակարգի վրա են հիմնված։ Նրա համոզմամբ, եթե Երևանը ցանկանում է դիվանագիտական նոտաներ հղել, ապա առաջին հերթին դրանք պետք է ուղղված լինեն Ադրբեջանին, որը, ըստ նրա, այսօր անհիմն դատում է Հայաստանի քաղաքացիներին։ «Խոսքը մի երկրի մասին է, որտեղ հաստատված է դիկտատուրա, և որը փորձում է իր վարքագիծը արտահանել տարածաշրջան։ Բայց ցավալին այն է, որ նույն մեթոդներն այսօր կիրառվում են նաև Հայաստանում»,– նշել է նախկին նախարարը։

Արշակ Կարապետյանը համոզված է, որ երկրում քաղաքական հետապնդումները դարձել են համակարգային։ Նրա խոսքով, գործող իշխանությունը փորձում է քաղաքական հաշվեհարդարները քողարկել քրեական գործերով՝ անցյալից, կամ արհեստականորեն «գտնելով» ձևական մեղադրանքներ։ «Սա դասական սցենար է՝ քաղաքական հակառակորդին ներկայացնել որպես քրեական հանցագործ։ Այդ մեթոդները վաղուց հայտնի են պատմությունից»,– ընդգծել է նա՝ հավելելով, որ իշխանություններին խորհուրդ է տալիս անհապաղ ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին և հայտարարել համընդհանուր համաներում՝ փակելով 2021 թվականից հետո հարուցված քաղաքական գործերը։

Զրույցի ընթացքում Կարապետյանը անդրադարձել է նաև իր նկատմամբ իրականացվող հետապնդումներին՝ հայտարարելով, որ իրեն սպառնալու կամ բազմաթիվ գործեր հարուցելու փորձերը որևէ արդյունք չեն տալու։ «Դուք անզոր եք, որովհետև դուք պետություն չեք։ Հայոց պետությունը եղել է մինչև ձեզ և լինելու է ձեզանից հետո։ Դուք չեք ներկայացնում ո՛չ պետությունը, ո՛չ էլ հայ ժողովրդին»,– ասել է նա։

Նախկին նախարարը որպես խոսքի ազատության խախտման օրինակ նշել է նաև բանակում տեղի ունեցած դեպքերից մեկը՝ պատմելով, որ երկար տարիներ ծառայած փոխգնդապետը հեռացվել է միայն այն պատճառով, որ իր հետ բարեկամական կապ ունի։ Կարապետյանը հիշեցրել է, որ իր պաշտոնավարման տարիներին երբեք թույլ չի տվել, որպեսզի քաղաքական կամ անձնական կապերը դառնան զինծառայողների նկատմամբ ճնշման պատճառ։

Արտաքին քաղաքականության և անվտանգության համատեքստում Կարապետյանը զգուշացրել է, որ տարածաշրջանը կանգնած է մեծ պատերազմի շեմին։ Նրա գնահատմամբ, սկսվել է գլոբալ ռեսուրսների պատերազմ, որտեղ նավթն ու էներգակիրները դարձել են գլխավոր գործոնը։ «Այս պայքարը վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև Իրանին։ Մեծ պետությունները չեն հանդուրժելու, որ փոքր երկրները վերահսկեն նման ռեսուրսներ»,– նշել է նա՝ ընդգծելով, որ Հայաստանը ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում գրեթե դուրս է մնացել միջազգային օրակարգից։

Կարապետյանի խոսքով, Հայաստանն այսօր հետաքրքիր չէ Արևմուտքին, իսկ որոշ դեպքերում նույնիսկ խանգարող գործոն է՝ հաշվի առնելով Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրի դերակատարումը և Ադրբեջանի էներգետիկ պաշարները։ Այդ ֆոնին նա խիստ քննադատության է ենթարկել իշխանությունների վարած քաղաքականությունը՝ նշելով, որ նոտաներով և ձևական քայլերով հնարավոր չէ պաշտպանել պետության շահերը։

Զրույցի ավարտին Արշակ Կարապետյանը կարևորել է ներազգային համախմբումը՝ ընդգծելով, որ իշխանափոխությունը պետք է լինի բացառապես հայ ժողովրդի որոշմամբ։ Նրա խոսքով, եթե որևէ գերպետություն որոշի միջամտել, ապա դա կարվի առանց հայ ժողովրդի մասնակցության, ինչը վտանգավոր սցենար է պետության համար։ «Մենք պետք է ինքներս փոխենք մեր իշխանությունը և միավորվենք մի գաղափարի շուրջ՝ վերականգնելու Հայաստանի միջազգային հեղինակությունը։ Մենք ուզում ենք խաղաղություն, բայց ոչ մեր արժանապատվության և հեղինակության հաշվին»,– ասել է նա։

Կարապետյանի համոզմամբ, միայն ուժեղ հեղինակությամբ և ինքնավստահ պետությամբ է հնարավոր հասնել իրական ու երկարատև խաղաղության։ «Մենք կովկասյան ժողովուրդ ենք, և մեր արժեքային համակարգում պատիվն ու արժանապատվությունը առաջնային են։ Միայն այդ ճանապարհով է խաղաղության ապագան հնարավոր»,– ասաց նա՝ կոչ անելով միանալ այդ պայքարին։

Վերջում Արշակ Կարապետյանը երկու հարց ուղղեց. «Առաջին հարցս՝ վարչապետին. ինքը 1999 թվականին Նաիրի Հունանյանի հետ եղե՞լ է Թուրքիայում, թե՞ ոչ: Երկրորդ հարցս ինձանից հետո նշանակված պաշտպանության նախարարին. մինչև նշանակվելը ո՞ր երկրի տարածքում է հանդիպել Թուրքիայի հետախուզության ներկայացուցիչների հետ, ի՞նչ է քննարկել և ո՞ւմ է զեկուցել այդ մասին: Հուսամ՝ կպատասխանեն այս հարցերին»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռшզմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներինԾավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆՊարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառըԶելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. ԹրամփCOP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և ՍևանԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունելՍկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը«Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասինԹուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովըԱմերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավըԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակիցԱկբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՍպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակըՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. ԹրամփԳեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnրՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըMining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարիՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ ԾառուկյանԸնդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJԹրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմԹրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և ԶելենսկունԼվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարանԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչՍպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասումԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. ReutersՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք ՉալաբյանՎթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-նԻսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոսՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնելԵրևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ինԳազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ ԱբրահամյանՀայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. ԲորդյուժաՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԶգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումը
Ամենադիտված