Հայաստանն աշխարհաքաղաքական կոնտեքստում վերջին շրջանում մի հարցի պետք էր պատասխաներ, մի հարց է եղել Հայաստանի առջև դրված՝ «Куда вы денетесь?». Արմեն Գրիգորյան
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանն աշխարհաքաղաքական կոնտեքստում վերջին շրջանում մի հարցի պետք էր պատասխաներ, մի հարց է եղել Հայաստանի առջև դրված՝ «Куда вы денетесь?»: Այս մասին «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով քննարկման ժամանակ ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Հայաստանն այդ հարցի պատասխանը գտել է, իր շուրջ կայունություն է ստեղծվել և Հայաստանի հարաբերությունները սկսվել են փոխվել: Իհարկե այս հարցի պատասխանի փնտրտուքն է նաև բերել այստեղ, բայց ընդհանուր առմամբ մենք եկել, հասել ենք այստեղ:
ՀՀ-Ադրբեջան և ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կոնտեքստում գրեթե բոլոր գործընթացների մասին հայտարարված է:
Այսինքն այս պահին որևէ նոր բան չկա հայտարարելու: Եվ այս հարցում, երբ որ արդյունքի ենք հասնում, հանրությունը շատ արագ իմանում է»,-ասել է Արմեն Գրիգորյանը:
Հետևեք մեզ՝ այստեղ