Աղվեսը սեփական թակարդում. Ինչո՞ւ Լիսկան էլ երբեք չի լինի առաջվանը
Ուշադրության կենտրոնումAysor.am-ը գրում է.
Աղվեսը սեփական թակարդում
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի վրա արձակված կրակոցները վերջինն են նրա շուրջ տեղի ունեցող աղմկահարույց իրադարձությունների շղթայում: Այդ կրակոցներն ամփոփում են Սյունիքի մարզպետի շուրջ տեղի ունեցողի ողջ տրամաբանությունը: Եթե դա բեմադրված է Սյունիքի մարզպետի կողմից, ինչպես հակված են պնդել նրա անհամար ընդդիմախոսները, ապա մարզպետի մոտ սպառվել են կառավարման «ավանդական» լծակները: Այսինքն՝ Խաչատրյանից սկսել են չվախենալ, նրա հեղինակությանը սկսել են կասկածել, նրան սկսել են չվստահել, և այժմ Խաչատրյանը խնդիր ունի այլ գործիքակազմ «հորինել»: Բեմադրման վարկածի դեպքում՝ դա զոհի դերում խղճահարություն հարուցելու ձև կարող է լինել, կամ փորձ՝ ցույց տալու, որ միայն ինքը չի կրակում, բոլորն են կրակում, ու նաև իրեն: Այսինքն՝ բեսպրիդելն ընդհանուր է, իրենից չէ, մթնոլորտից է, ինքն ընդամենը մասնիկ է: Եթե հավատանք այն տեսակետին, որ Խաչատրյանի վրա տեղի ունեցածը իսկապես մահափորձ է, ուրեմն կրկին Խաչատրյանը իշխանության խնդիր ունի: Սյունիքում Խաչատրյանի իշխանությունը հիմնված է եղել բացառապես Խաչատրյանի կողմից բռնության նկատմամբ մենաշնորհով: Ու եթե հայտնվում են մարդիկ, ովքեր կրակում են, ավելին ՝ կրակում են Խաչատրյանի վրա, ուրեմն բռնության մենաշնորհը Սյունիքում խաթարվել է: Երկու դեպքում էլ Խաչատրյանը կոնցեպտուալ իմաստով պարտվում է, չնայած, որ արտաքուստ իր պաշտոնը պահպանելով՝ այդ պարտությունը դեռևս չի զգացվում:
Շարունակությունը` սկզբնաղբյուրում: