Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ցուցահանդեսը
ՄշակույթՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի ցուցահանդեսը՝ նվիրված է Սուրբ Ծնունդին։ Ցուցահանդեսում ներկայացված են հայկական վանքերը, որոնք արտահայտում են մեր հոգևոր ժառանգության վեհությունն ու դարավոր ուժը։
Հեղինակն անդրադարձել է հայկական ճարտարապետության առանձնահատուկ բնույթին՝ փոխանցելով ինչպես վանքերի խորհրդավոր մթնոլորտը, այնպես էլ շրջապատող բնության խաղաղ շունչը։ Աշխատանքներում զգացվում է ոչ միայն ճարտարապետական ձևերի ճշգրտությունը, այլև հոգևոր խոր ապրումը։

Հասմիկ Քարափուլյանը մասնակցել է մի շարք ցուցահանդեսների, իսկ վերջին տարիներին իր ստեղծագործություններում առավել հաճախ անդրադառնում է հայկական վանքերի թեմային՝ փորձելով ժամանակակից լեզվով ներկայացնել հայկական մշակութային ժառանգությունը։


Հետևեք մեզ՝ այստեղ