Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը Ֆինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Իրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը


«Հանդիսատեսը կհուզվի, լավ կծիծաղի և լարված կհետևի իրադարձությունների զարգացմանը». Գրիգոր Դանիելյանը՝ «Ֆուլ Հաուս.Վայրէջք» նոր ֆիլմի մասին

Life

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Տարեսկզբի ամենասպասված «վայրէջքին»-ին մնացին հաշված օրեր». նշված է «Ֆուլ Հաուս. Վայրէջք» ֆիլմի պաշտոնական թրեյլերին կից: Սիրված սիթքոմը վերադառնում է հունվարի 29-ին, սակայն ֆիլմի ձևաչափով: «Պատրաստ եղեք հումորի, լարվածության ու անսպասելի շրջադարձերի», - վստահեցնում է «Ֆուլ Հաուսի» թիմը: 

Tert.am Life-ը զրուցել է «Ֆուլ Հաուսի» համասցենարիստ, գլխավոր դերակատարներից մեկի՝ Գրիգոր Դանիելյանի հետ: Վերջինս դեռ նախորդ տարի կատակով նշել էր, որ «Ֆուլ Հաուսի» վերադարձը միայն իր համար է «խնդիրներ» առաջացնում, չէ՞ որ կերպարանափոխության համար Մուշեղը պետք է ունենա իր հայտնի բեղերը, որոնք սոսնձելու կարիք ունեն:

Գրիգորը մեզ հետ զրույզում նշեց, որ «Ֆուլ Հաուսի»-ի վերջին նկարահանումներից անցել է գրեթե 7 տարի: «Վերջին անգամ «Ֆուլ Հաուսը» նկարահանել էինք 2019 թվականի գարնանը, սակայն ֆիլմի նկարահանումների ժամամակ այդ տարիները պարզապես անհետացել էին: Ավելին՝ տպավորություն էր, որ մի քանի օր առաջ ենք վերջացրել «Ֆուլ Հաուս» սիթքոմի նկարահանումները: Քանի որ ռեժիսորը Կարեն Ամյանն էր, ով նկարահանել էր սիթքոմը, մեզ համար այդ առումով դժվարություններ չկային: Դերասանները բոլորն էլ սիրով ընդունեցին առաջարկը, բոլորիս մոտ շատ հաճելի նոստալգիա էր, բոլորս ցանկանում էինք, որ սա լինի ևս մեկ մնայուն նախագիծ, որը մարդիկ կդիտեն երկար տարիներ»: Գրիգորը վստահեցնում է, որ իրենք անսպասելի զարգացումներով ֆիլմ են նկարահանել:

«Հանդիսատեսը կտեսնի իր սիրելի կերպարներին, ովքեր հայտնվել են այլ իրավիճակում: Վստահ ասում եմ, որ էկրանին չեք տեսնելու մեր սիթքոմի հերթական սերիան, այլ կտեսնեք գեղարվեստական լիամետրաժ ֆիլմ՝ շատ հետաքրքիր և արկածային պատմությամբ, ծիծաղելի լուծումներով, ավելին՝ նաև կհուզվեք»:

Սցենարիստ, դերասան Գրիգոր Դանիելյանը չի հերքում, որ դժվարություններ ևս եղել են: «Նկարահանումներն իրականացվել են Երևանում և Ստեփանավանում: Շատ ուրախ նկարահանումներ ենք ունեցել: Քանի որ վաղուց միմյանց չէինք տեսել, մշտապես աղմուկ էր ու ծիծաղ, սակայն դա չխանգարեց որպեսզի նկարահանումներն անցնեն սահուն կերպով: Կարծում եմ՝ ամենաբարդը թիմին նորից համախմբելն էր, այս բարդ գործը որպես պրոդյուսեր պետք է Մենչն աներ. դա նրան հաջողվեց: Քանի որ ես ու Գարիկ Սեփխանյանը միշտ հանդես ենք եկել որպես «Ֆուլ Հաուսի» սցենարիստներ, մեզ համար բարդ չէր վերադառնալ ու նորովի գրել մեր սիրելի կերպարների մասին սցենար, որն այս անգամ ֆիլմի ձևաչափով էր: Միաժամանակ, մենք, ինչպես միշտ, կարևորել ենք մեր թիմի կարծիքը, ինչից ելնելով՝ սցենարը բազմիցս փոփոխությունների ենք ենթարկել, որպեսզի վերջնական սցենարը դուր գա և՛ ռեժիսորին, և՛ դերասաններին: Հենց դա է մեր գլխավոր գաղտնիքը՝ մենք ամբողջ թիմով համագործակցում ենք ու լսում ենք իրար: Սցենարիստը երբեք չի մեծամտանում՝ ասելով դերասանն ո՞վ է, որ ինձ խորհուրդ տա, ռեժիսորը՝ նույնպես, քանի որ բոլորս էլ սրտացավ ենք, որ արդյունքը լինի շատ լավը»:

Գրիգորի խոսքով՝ այս տարիների ընթացքում թե՛ իրեն, թե՛ թիմի մյուս անդամներին ամենաշատը տրված հարցը սիթքոմի վերադարձի մասին էր. «2024 թվականին Մենչի հետ զրուցում էինք այն մասին, որ անկախ նրանից, թե ինչ նախագծեր ենք այս պահին իրականացնում, ամեն դեպքում՝ «Ֆուլ Հաուսը» եղել է մեր բոլորի ամենաստացված նախագիծը. այն մինչև հիմա դիտում են բոլորը: Ֆիլմ նկարահանելու գաղափարը ծնվեց, սակայն մինչ այդ որոշեցինք ստուգել, թե որքան սպասված է այս նախագիծը՝ համերգային շոու ներկայացմամբ մեկնեցինք ԱՄՆ: ԱՄՆ-ում ունեցանք երեք ներկայացում, երեքն էլ ունեցան անշլագ, եթե ևս երկու կամ երեք ներկայացում ավելացնեինք՝ հաստատ էլի անշլագը կլիներ: Թերևս, լավ ցուցիչ էր հասկանալու համար, որ ֆիլմը նույնպես կունենա հաջողություն: Ու վերջապես նկարահանեցինք այդքան սպասված ֆիլմը: Մինչ այդ մենք բոլորս որոշում ունեինք, որ սիթքոմն ավարտվել է, այլևս չէինք ցանկանում անդրադառնալ այդ թեմային: Սակայն հստակ հասկանում էինք, որ վերդարձն ունենալու է մեծ արձագանք: Հիմա փաստացի «Ֆուլ Հաուսը» չի շարունակվում, այլ ներկայանում է նոր՝ ֆիլմի ձևաչափով»:

Ըստ դերասանի՝ իրենք արդյունքից գոհ են. «Հունվարի 29-ից մենք վայրէջք ենք կատարում դեպի մեծ էկրաններ, սպասումները մեծ են: Ստացել ենք ընտանեկան դիտման համար նախատեսված, իրական արկածային, կատակերգական ու դրամատիկ ֆիլմ: Այն շատերի մոտ կարթնացնի հաճելի հուշեր ու զգացողություններ, հանդիսատեսը կվերապրի հուզմունք, լավ կծիծաղի և լարված կհետևի իրադարձությունների զարգացմանը: Էլ ի՞նչ է պետք լավ ֆիլմ ունենալու համար: Մեզ համար այս պահին շատ կարևոր է, որ այն, ինչ մենք հիմա ենք արել, ունենա հաջողություն: Մենք այդ ամենի համար ջանք ու եռանդ չենք խնայել, ամենօրյա ռեժիմով աշխատում ենք, որ ունենանք լավագույն արդյունքը, քանի որ մենք շատ ենք կարևորում հեռուստադիտողի ու հանդիսատեսի կարծիքը»,-եզրափակեց Գրիգոր Դանիելյանը:

Հիշեցնենք, որ ֆիլմում նկարահանվել են Արմեն Պետրոսյանը, Գրիգոր Դանիելյանը, Գարիկ Սեփխանյանը, Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Աղաս Մանուկյանը, Մարջան Ավետիտյան, Մոսո Կարապետյանը, Անի Երանյանը, Գոռ Հակոբյանը և այլք: Պրոդյուսեր՝ Արմեն Պետրոսյան, սցենարի հեղինակներ՝ Գրիգոր Դանիելյան,Գարիկ Սեփխանյան, ռեժիսոր՝ Կարեն Ամյան:

Հետևեք մեզ՝ այստեղ

Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա ՂահրամանյանՈրպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ ԿարապետյանՖինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք Չալաբյան«Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է ԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը Իշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին Էս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Ուկրաինայի գլխավոր դատախազը փախել է Լեհաստան․ աշխատասենյակում հայտնաբերվել է թղթադրամներով պահարան Առաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ Ասրյան
Ամենադիտված