Սթիվ Ուիթքոֆը գաղտնի հանդիպում է ունեցել Ռեզա Փեհլեվիի հետ. Axios
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը անցյալ շաբաթավերջին գաղտնի հանդիպում է ունեցել Իրանի վերջին շահի որդու՝ Ռեզա Փեհլեվիի հետ՝ քննարկելու Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերը, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյայի։
Ավելի վաղ Թրամփը, մեկնաբանելով Իրանում հնարավոր զարգացումները, Փեհլեվիին անվանել է լավ մարդ, սակայն նշել է, որ ներկայումս նպատակահարմար չի համարում նրա հետ հանդիպելը որպես ԱՄՆ նախագահ։
Փեհլեվին ավելի վաղ տված հարցազրույցում նշել է, որ ինքը չի խնդրել իրանցիներին դուրս գալ փողոցների և կռվել Իրանի իշխանությունների դեմ, դա նրանց ցանկությունն էր: Նրա խոսքով՝ նա օգնության ձեռք է մեկնում իրանցիների խնդրանքով:
Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ցույցերը սկսվել են դեկտեմբերի 29-ին, որոնք հետագայում վերածվել են զանգվածային անկարգությունների:
Հետևեք մեզ՝ այստեղ