Հաճախ սելֆի անելը զրկում է մարդուն երիտասարդությունից և գեղեցկությունից
LifeՍելֆին իրական համակվածություն է մարդկանց համար ամբողջ աշխարհում, ասում են մասնագետները և, հավանական է, որ այն հանգեցնում է մաշկի ավելի շուտ ծերացմանը, գրում է Asia One-ը:
Այս խոսակցությունները սկսեցին հայտնի բրիտանուհի բլոգեր Մեհրին Բաիգի` դերմատոլոգի այցելությունից հետո: Հայտնի է, որ աղջիկը օրական առնվազն 50 սելֆի է անում: Մասնագետը ասել է, որ հեռախոսից դուրս եկող վառ լույսը վնասում է մաշկը և հանգեցնում մուգ հետքերի առաջացմանը: Գրեթե նույնը տեղի է ունենում արևի տակ երկար մնալու դեպքում:
Մեկնաբանում է Ջոշուա Զեյշները՝ Մաունտ Սինայի Բժշկական կենտրոնի Դերմատոլոգիայի ամբիոնի դոցենտը. «Ապացուցվել է, որ այդ լույսը խթանում է պիգմենտի առաջացումը, որը և մաշկի վրա մուգ հետքերի հայտնվելու պատճառն է: Բացի այդ տեղի է ունենում կոլագենի քայքայում, ինչը հանգեցնում է կնճիռների առաջացման:
Արդյունքում, կարող է առաջանալ թթվածնի ռեակտիվ տեսակներ, որոնք վնասում են մաշկը, նպաստում նրա շուտ ծերացմանը և նույնիսկ կարող են քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ: Դա նշանակում է, որ պետք է կրճատել հեռախոսների և համակարգիչների դիմաց անցկացվող ժամանակը»:
