Հարավային Կորեայի նախագահը և Ճապոնիայի վարչապետը երեքշաբթի օրը իրենց գագաթնաժողովն ավարտել են թմբուկային դուետով
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին և Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը հանդիպել են ճապոնական Նառա քաղաքում: Հանդիպումից հետո երկու առաջնորդները միասին հարվածային գործիքներ են նվագել։ Այս մասին փոխանցում է haberler.com-ը։
Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյունի հետ հանդիպումից հետո սոցիալական ցանցերում արված հայտարարության մեջ նշել է, որ երկու երկրների շուրջ ռազմավարական միջավայրը գնալով բարդանում է։
Կարեւորելով Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի հարաբերությունները, ինչպես նաեւ ԱՄՆ-ի մասնակցությամբ եռակողմ համագործակցությունը, Տակաիչին հայտարարել է․ «Մենք համաձայնել ենք միասին աշխատել տարածաշրջանային կայունության ապահովման համար։ Մենք որոշում ենք կայացրել խորացնել ռազմավարական գործընկերությունը տնտեսության և տնտեսական անվտանգության ոլորտում»։
Հետևեք մեզ՝ այստեղ