Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Ոսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Հայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները


Չի կարող լինել այնպիսի գերատեսչություն, որտեղ թվայնացումն առաջնահերթությունների ցանկում չէ. Փաշինյանն այցելել է ԲՏԱ նախարարություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով։

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է նախարարության 2025 թվականի գործունեության առաջնահերթ ուղղությունները և դրանց շրջանակում սահմանված արդյունքային ցուցանիշների կատարման ուղղությամբ արձանագրված արդյունքները։

Նշվել է, որ հաշվետու տարում նախարարության հիմնական առաջնահերթություններն են եղել թվայնացումը, արհեստական բանականության գործիքների կիրառումը իրական կյանքում, տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացումը, հեռահաղորդակցության ոլորտը, ինչպես նաև ռադիոհաճախականությունների օգտագործման և կարգավորման օրենսդրական բարելավումը։ Նշված ուղղություններով ներկայացվել են իրականացված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև 2026 թվականի առաջին կիսամյակին նախատեսվող քայլերը։

Զեկուցվել է, որ լիարժեք ապահովվել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի կիրարկումը։ Ծրագրի շրջանակում տնտեսվարողներին տրամադրվել է 8.76 մլրդ դրամի պետական աջակցություն՝ աշխատանքային միգրանտների ներգրավման, նոր աշխատողների ընդունման, ինչպես նաև աշխատակիցների վերապատրաստման նպատակով։ Ներկայումս աջակցության դիմումներն ընդունվում են էլեկտրոնային հարթակի միջոցով՝ ապահովելով ինքնաշխատ հաշվարկ և աջակցության տրամադրման որոշումների կայացում։

Ընդգծվել է, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, համագործակցելով Amazon Web Services (AWS) ընկերության և արհեստական բանականության ոլորտում Եվրոպայի առաջատար Mistral AI ընկերության հետ, գործարկել է Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտը (ai.gov.am)։ Այն բաց հարթակ է, որը միավորում է տեխնոլոգիական ընկերություններին, հետազոտողներին և նորարարներին՝ գիտահետազոտական գործունեության և արտադրանքի մշակման ամբողջ շղթայում աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Ի պատասխան վարչապետի հարցի՝ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ վիրտուալ ինստիտուտը ստեղծվել է ուսանողների, ստարտափների և հետազոտողների համար, նրանք կարող են դիմել և սուբսիդիայի միջոցով ստանալ հասանելիություն գերհամակարգչին, միջազգային այլ ծառայությունների, ինչպես նաև 2027 թվականից՝ Firebird AI–ի հաշվողական ռեսուրսին։

Միաժամանակ հաստատվել է պետության կողմից արհեստական բանականության ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներին հասանելիության ապահովման պետական աջակցության փորձնական ծրագիրը, և մեկնարկել է հայտերի ընդունման գործընթացը։ Նախատեսվում է 2026 թվականի առաջին կիսամյակում մշակել քաղաքացի–արհեստական բանականություն երկխոսության հարթակի տեխնիկական առաջադրանքը և դրա հիման վրա կազմակերպել մրցույթ կամ կնքել պայմանագիր համապատասխան կազմակերպության հետ։ Հարթակը նախատեսված է քաղաքացիներին նախարարության գործունեությանը, ծրագրերին և լիազորություններին առնչվող հարցերի վերաբերյալ արագ և ամբողջական տեղեկատվություն տրամադրելու համար՝ զանգերի և էլեկտրոնային հաղորդակցության միջոցով, արհեստական բանականության անմիջական մասնակցությամբ։ Մխիթար Հայրապետյանը նշել է, արհեստական բանականությունը նախատեսվում է ներդնել գերատեսչությունների զանգերի կենտրոններում։ «Լուծումն այլևս Հայաստանում կա, մարդն զանգեց՝ այդտեղ աշխատում է ձայնից տեքստ և տեքստից ձայն տեխնոլոգիան հայերենով, որն այլևս իրականություն է։ Ամբողջ շղթան մենք փակում ենք, տեխնոլոգիական ընկերությունների կողմից ալգորիթմը մշակված է»,– ասել է նախարարը՝ համոզմունք հայտնելով, որ այն լավագույնս կգործի։

Արձագանքելով՝ վարչապետ Փաշինյանը նշել է․«Կարծում եմ, մենք հետևյալ գործողությունը պետք է անենք, պետք է նայենք տարբեր գերատեսչություններում ինչ ստորաբաժանումներ կան, հաշվարկենք այնտեղ ինչ բյուջե և ինչ հաստիքներ կան։ Մենք առաջիկայում ջանք պետք է գործադրենք այդ բաժիններում աշխատող մեր գործընկերներին վերապատրաստելու և աշխատանքի պատրաստելու ուղղությամբ»։   

Միաժամանակ, երկրի ղեկավարը նշել է, որ բոլոր գերատեսչությունների համար մշտապես թվայնացումը պետք է լինի առաջնահերթությունների ցանկում։ «Այսինքն՝ ես տեսանելի ապագայում չեմ տեսնում իրավիճակ, երբ մենք ասենք լավ՝ եկեք թվայնացումն այլևս հանենք առաջնահերթությունների ցանկից և դարձնենք սովորական պլանային միջոցառում։ Բոլոր նախարարությունների և գերատեսչությունների համար թվայնացումը պարտադիր առաջնահերթություններից մեկն է։ Չի կարող լինել այնպիսի գերատեսչություն, որտեղ թվայնացումն առաջնահերթությունների ցանկում չէ»,– հավելել է վարչապետը։ 

Զեկուցվել են ռադիոհաճախականությունների օգտագործման և կարգավորման ոլորտում իրականացված օրենսդրական փոփոխությունները և դրանց կիրառական ազդեցությունը։ Անդրադարձ է կատարվել նաև տեսալսողական մեդիայի ոլորտում իրականացված օրենսդրական փոփոխություններին։

Ներկայացվել է Plug and Play միջազգային ընկերության հետ համագործակցության շրջանակում կնքված պայմանագիրը։ Եռամյա համագործակցության ընթացքում կիրականացվեն ինկուբացիոն, նախաաքսելերացիոն և աքսելերացիոն ծրագրեր՝ յուրաքանչյուրում ընդգրկելով 15–20 ստարտափ։ Ծրագրի շրջանակում Հայաստան են ժամանում միջազգային փորձ ունեցող մասնագետներ՝ մասնակից ստարտափներին մենթորական աջակցություն, բիզնես խորհրդատվություն և գործարար կապերի հաստատման հնարավորություն տրամադրելու նպատակով։

Անդրադարձ է կատարվել Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի մշակման ընթացքին։ Արդեն իսկ մշակվել են վերլուծական զեկույցները, սահմանվել են առաջնահերթ տեխնոլոգիական ուղղությունները, և ներկայումս ընթանում են ռազմավարական նպատակների ձևավորման, գործողությունների ծրագրի կազմման և շահագրգիռ կողմերի հետ քննարկումների աշխատանքները։ Ռազմավարական ծրագիրը նախատեսվում է հաստատել 2026 թվականի առաջին կիսամյակում։

Զեկուցվել է «Starlink» բարձր արագությամբ արբանյակային ինտերնետ կապի ծառայությունների ներդրման գործընթացի մասին, որոնք 2025 թվականի մարտի 27-ից արդեն գործարկվել են Հայաստանում՝ ապահովելով հուսալի և բարձր արագությամբ ինտերնետ հասանելիություն երկրի ամբողջ տարածքում՝ ներառյալ հեռավոր և դժվարամատչելի բնակավայրերը։

Ներկայացվել են նաև «Mistral AI», Amazon Web Services (AWS) և «Firebird AI» ընկերությունների հետ համագործակցության ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Մասնավորապես, Firebird AI ընկերությունը նախատեսում է Հայաստանում իրականացնել շուրջ 500 մլն ԱՄՆ դոլարի ներդրում՝ արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոնի ստեղծման ուղղությամբ։

Քննարկվել են նաև ռազմարդյունաբերության ոլորտի զարգացմանն ու այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր։

Հետևեք մեզ՝ այստեղ

Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ Converse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան
Ամենադիտված