Սա պատերшզմ է, և պատերшզմում զnհեր լինում են. ես չեմ մարդկանց խնդրել դուրս գալ փողոցներ և պայքարել ռեժիմի դեմ, նրանք են ինձ խնդրել օգնել. Փեհլեվի
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սա պատերազմ է, և պատերազմում զոհեր լինում են, հայտարարել է Իրանի թագաժառանգ Ռեզա Փեհլեվին՝ հաղորդավարի հարցին պատասխանելիս՝ արդյոք նա պատասխանատվություն չի կրում իրանցիներին ուղիղ մահվան ուղարկելու համար:
Նրա խոսքով՝ մահվան ցուցանիշը նվազեցնելու համար պետք է գործողություններ անել և պետք է պայքարել ազատագրության համար:
«Ես չեմ մարդկանց խնդրել դուրս գալ փողոցներ և կռվել ռեժիմի դեմ, նրանք են ինձ խնդրել գալ և օգնության ձեռք մեկնել նրանց, լինել նրանց ձայնը, որպեսզի այս ապստամբությունն հաջողության հասնի: Եվ ես կարծում եմ, որ կան որոշ լուրջ ղեկավարներ, որոնք հասկանում են ինչ է անհրաժեշտ, որոնք լսում են իրանի քաղաքացիների խնդրանքը: Եվ նախագահ Թրամփը արձագանքում է իրանցիներին, իսկ իրանցիները լսել են նրա խոսքերը և փողոցները անվանակոչում են նրա անունով», - նշել է Փեհլեվին:
Հետևեք մեզ՝ այստեղ