2 բաղադրիչ՝ փափուկ ու խնամված ձեռքեր ունենալու համար
LifeLife.panorama.am-ը գրում է .
Այս միջոցը կօգնի ունենալ գեղեցիկ և խնամված ձեռքեր:
Պատրաստման համար անհրաժեշտ է.
1 ճաշի գդալ շաքարավազ
1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ
Օգտագործման եղանակը.
Լցրեք մեկ գդալ շաքարավազը ձեռքի մեջ, այնուհետև ավելացրեք մեկ գդալ ձիթապտղի յուղը, բացի այդ, ցանկության դեպքում կարող եք ավելացնել կոկոսի յուղ:
Այժմ մերսող շարժումներով խառնեք բաղադրիչները, այնուհետև ձեռքերի արտաքին հատվածը պտտվող շարժումներով մերսեք։
Մերսումից հետո ձեռքերը լվացեք և քսեք խոնավեցնող կրեմ: