Ֆրանսիայի գավաթում ՊՍԺ-ն պարտվեց դերբիում և լքեց պայքարը
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի գավաթի 2025/26 խաղարկության 1/16 եզրափակիչը ճակատագրական եղավ մրցաշարի գործող հաղթողի համար։ «Պարկ դե Պրենս» մարզադաշտում կայացած փարիզյան դերբիում «Պարի Սեն-Ժերմենը» նվազագույն՝ 0։1 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Փարիզ» ակումբից։
Հանդիպման ելքը վճռվեց խաղավերջում։ 76-րդ րոպեին փոխարինման դուրս եկած հարձակվող Նանիտամո Իկոնեն օգտագործեց իր շանսը և խփեց խաղի միակ ու հաղթական գնդակը։
Այսպիսով, Լուիս Էնրիկեի թիմը, որը նախորդ մրցաշրջանում նվաճել էր տիտղոսը (եզրափակիչում 3։0 հաշվով հաղթելով «Ռեյմսին»), այս անգամ վաղաժամ դուրս մնաց պայքարից։ Իսկ «Փարիզը» դուրս եկավ 1/8 եզրափակիչ՝ շարունակելով պայքարը գավաթի համար։
Հետևեք մեզ՝ այստեղ