Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Արշակ Սրբազանի կալանքի դեմ իմ բողոքը և Սրբազանին թողել կալանքի տակ. փաստաբան
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ Վաչե Մարգարյանի) մերժել է Արշակ սրբազանի կալանքի դեմ իմ բողոքը և Սրբազանին թողել կալանքի տակ․․․ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը:
«Դե իհարկե սա ամենևին անսպասելի չէր։ Հատկանշական է, որ անսպասելի չէր անգամ այն պայմաններում, երբ դատախազի կողմից քրեական հետապնդում հարուցելու մասին կայացված որոշմանը ծանոթանալիս ակնհայտ է դառնում, որ որևէ հանցանք չի կատարվել։ Անգամ այն պայմաններում, եթե այդ որոշմամբ նկարագրված արարքները օբյեկտիվ իրականության մեջ տեղի ունեցած լինեին (սա բացառվում է, չի եղել), ապա հենց այդ պայմաններում ակնհայտ է, որ հանցավոր արարք չի կատարվել»,-գրել է նա:
Հետևեք մեզ՝ այստեղ