Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գազ չի լինի 09:30-ից մինչև 17:00-ն սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկուն. ԶԼՄ-ներ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Ճապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից և խզի կապերը միլիտшրիզմի հետ. ՉԺՀ ԱԳՆ Հովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի hրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է. Անդրեյ Սիբիհա


«Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը. նա ուզում է քանդել Հայ Առաքելական Եկեղեցին, որպեսզի այն դարձնի իշխանությանը վերահսկելի և խզի դրա կապը Սփյուռքում գործող հայկական եկեղեցիների հետ». Էդմոն Մարուքյան

Քաղաքականություն

Հայ Առաքելական Եկեղեցին, ինչպես ասում է Էդմոն Մարուքյանը, շատ կարևոր դեր է խաղում հայ ժողովրդի կյանքում, և նրա դերը նշված է Սահմանադրության մեջ։ Հայաստանի գործող Սահմանադրության համաձայն՝ եկեղեցին և պետությունը առանձին կառույցներ են, պետության և եկեղեցու միջև լիազորությունները հստակորեն տարանջատված են։ Պետությունը հանդես չի գալիս եկեղեցու դեմ,  հակառակը, ենթադրում է պետական իշխանության ինստիտուցիոնալ չեզոքություն և բացառում է միջամտությունը եկեղեցու ներքին կյանքին, կառավարմանն ու ծեսերին։

RegionsTV-ի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը պնդում է, որ Հայաստանի վարչապետի ցանկացած գործողություն՝ ուղղված Հայ Եկեղեցու կամ որևէ այլ կրոնական կազմակերպության դեմ, հակասահմանադրական է։

«Նախ՝ Փաշինյանը պնդում է, թե օրինական ընտրված և օծված Գարեգին Երկրորդը Կաթողիկոս չէ, քանի որ նա իբր խախտել է եկեղեցական կանոնները, և հանդես է գալիս նրա հրաժարականի կոչերով։ Անցյալ տարվա հոկտեմբերից նա, ոստիկանական խիստ հսկողության ներքո, գրեթե ամեն կիրակի մասնակցում է պատարագների Հայաստանի տարբեր եկեղեցիներում, որոնք մատուցվում են արդեն իսկ կարգալույծ արված կամ ՀԱԵ բարձրագույն հոգևորականության հետ հակամարտության մեջ գտնվող քահանաների կողմից։ Բոլոր նման պատարագների ժամանակ հոգևորականները չեն հիշատակում Կաթողիկոսին, ինչը կարգի խախտում է։ Երկրորդ՝ երբ նրան հարցնում էին, նա ասում էր՝ «ես գնացել եմ ոչ թե որպես վարչապետ, այլ որպես հավատացյալ», բայց միևնույն ժամանակ բոլոր իրավապահ մարմինները պետք է ապահովեն նրա անվտանգությունը։ Դեկտեմբերի 5-ին Փաշինյանը և 10 եպիսկոպոսներ ստորագրեցին հայտարարություն Համակարգող խորհուրդ ստեղծելու մասին, որը կզբաղվի ՀԱԵ բարեփոխման գործընթացի կազմակերպմամբ։ Փաշինյանը հայտարարեց, որ հանդես է գալիս և՛ որպես Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ, և՛ որպես Հայաստանի վարչապետ։ Այս պահից սկսած ես արդեն կարող եմ ասել, որ իրավագիտության տեսանկյունից նա իր դեմ քայլեր է անում, որոնք մեղսագրում են իր գործողությունները։ Փաշինյանի գործողությունները ուղղակիորեն հակասում են Սահմանադրության այն հոդվածին, որը երաշխավորում է դավանանքի ազատությունը և եկեղեցու անջատումը պետությունից։ Նրա գործողությունները ոչ միայն հակասահմանադրական են, այլև քրեորեն հետապնդելի»,- ասում է քաղաքական գործիչը։

Էդմոն Մարուքյանը նշում է, որ ներկայումս երկրում շարունակվում է եկեղեցու դեմ ուղղված տոտալ քաղաքական տեռորը, որը սկսվել է Շվեյցարիայում կայացած Եկեղեցիների համաշխարհային խորհրդից հետո, որտեղ բարձրացվել էր Ղարաբաղի պատմական ժառանգության պահպանման հարցը, և նամակներ էին հղվել ՅՈՒՆԵՍԿՕ-ին ու ՄԱԿ-ին։ Եկեղեցին հանդես է գալիս կտրուկ հայտարարություններով, աշխատում է տարբեր միջազգային կազմակերպությունների հետ՝ բարձրացնելով արցախցիների ճակատագրի և Հայոց ցեղասպանության հարցերը։

Մարուքյանի կարծիքով՝ Փաշինյանն ակնհայտորեն խախտում է Սահմանադրությունը, այնպես որ եկեղեցու դեմ այս ողջ արշավը քաղաքական է։

«Նա ցանկանում է քանդել Հայ Առաքելական Եկեղեցին, որպեսզի այն կապեր չունենա տարբեր երկրներում հայկական Սփյուռքում գործող կազմակերպությունների և եկեղեցու հատվածների հետ. որպեսզի դա լինի պետության ու վարչապետի վերահսկողության տակ գտնվող տեղական կազմակերպություն, որպեսզի եկեղեցին ոչ մի հարցով չդատապարտի Ադրբեջանի գործողությունները, իսկ այս պահին Լեռնային Ղարաբաղում ոչնչացվում է ավելի քան 300 եկեղեցի»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով՝ հասարակության կյանքում Հայ Առաքելական Եկեղեցու դերի վերաբերյալ, նշելով,․Շատ է խոսվում Հայ Առաքելական Եկեղեցու՝ քաղաքականության մեջ ներգրավվածության և եկեղեցու կողմից քաղաքական գործունեություն իրականացնելու անթույլատրելիության մասին։ Հայաստանի հանրությունը դրան վերաբերվում է ըմբռնումով, կա կոնսենսուս կամ կոնսենսուս՝ հանած մի քանի հոգի»։ Փաշինյանը։ հարց է բարձրացրել՝ արդյո՞ք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է առնչություն ունենա հասարակական կյանքին։ «Ես կարծում եմ՝ այո, և որ եկեղեցին պետք է դառնա այն տարածքը, որտեղ մարդիկ դադարում են լինել ընդդիմադիր կամ իշխանամետ, որտեղ նույնիսկ մոլի քաղաքական հակառակորդները մոռանում են իրենց հակասությունների մասին, կարող են միասին աղոթել, հաղորդություն ստանալ, մասնակցել պատարագի և եկեղեցական խորհուրդներին։ Եկեղեցին, իմ կարծիքով, հասարակության համար պետք է հենց այդպիսի դեր խաղա»,- ասել է Փաշինյանը։ Նրա խոսքով՝ եկեղեցու հիմնական առաքելությունը Հիսուս Քրիստոսի ուսմունքի և արժեքների տարածումն է իրական կյանքում։

Էդմոն Մարուքյանը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ  իշխանությունների գործողությունները եկեղեցու դեմ հայկական ինքնությունը ոչնչացնելու փորձ են։ Հիշեցնում է, որ Հայ եկեղեցին կենտրոնական դեր է խաղացել Հայաստանի հազարամյա պատմության մեջ, եղել է հայ հասարակության հիմնասյուներից մեկը և ունի հայ ժողովրդի ինքնության բոլոր իրավունքները․« Վայելելով հասարակության մեծագույն հարգանքը՝ ՀԱԵ-ն կարող է ոչ միայն ձևակերպել հոգևոր իմաստներ, այլև արտահայտվել սոցիալ-քաղաքական հարցերի վերաբերյալ»։

Մարուքյանը հավելում է, որ վարչապետը սկսել է նողկալի հակաեկեղեցական արշավ, և կառավարության ղեկավարի՝ ազգային արժեքների ու եկեղեցու դեմ նախաձեռնած հակաեկեղեցական վարքագիծը հղի է կործանարար հետևանքներով․« Նա փաստացի անցել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ աշխարհիկ պետության և կրոնական ինստիտուտի միջև հստակ սահմանված գիծը։ Չի բացառվում, որ երկրի Սահմանադրության մեջ նախատեսվող փոփոխություններից հետո այդ կետը հանվի դրանից»։

Նշենք, որ սոցիալական ցանցերում իշխանությունները հայտնել են, որ իր նախաձեռնությամբ ստեղծված և Կաթողիկոսի դեմ ուղղված «բարեփոխումների օրակարգին» միացած քահանաների թիվը հասել է 20-ի։ Նա նաև կոչ է արել համայնքներին ու մարզերին, ինչպես նաև ժողովրդին՝ «աջակցել, խրախուսել, ոգևորել և պաշտպանել բոլոր այն քահանաներին, ովքեր արդեն միացել են կամ պատրաստվում են միանալ բարեփոխմանը»։

Մարուքյանն այս առնչությամբ նշում է, որ Փաշինյանն ու նրա կողմնակիցները հասկացել են, որ չեն կարող ավելի շատ եպիսկոպոսների համոզել հրաժարվել Կաթողիկոսից, նույնիսկ ՊԱԿ-ի (КГБ) թեման բացասական արձագանք չի առաջացրել։ «Ժողովուրդը չի վստահում նրա խոսքերին։ Նա հանդես է եկել կեղծ հայտարարություններով տարբեր հարցերի շուրջ, հետո ներողություն խնդրել, թե «մենք սխալ էինք»։ Ամեն անգամ խաբել ժողովրդին, իսկ հետո ասել՝ «ներողություն եմ խնդրում, ես սխալ էի»։ Սա ինչի՞ մասին է խոսում»,-նկատում է Մարուքյանը։

Նախկին դեսպանը մտահոգություն է հայտնում, որ «Հայաստանում լիբերալ ժողովրդավարության բոլոր ինստիտուտներն արդեն քանդված են, և Փաշինյանը պայքար է սկսել վերջին ինստիտուտի դեմ, որը դեռ իր իշխանության տակ չէ։ Եվ նա ուզում է քանդել ու վերահսկելի դարձնել ՀԱԵ-ն, իսկ հետո Ալիևին ու Էրդողանին ասել, որ ինքը լուծեց նաև այս հարցը։

Ի՞նչ պետք է ձեռնարկել, Փաշինյանի՝ եկեղեցու դեմ արշավը կասեցնելու համար, Մարուքյանը պատասխանում է. «Ընդդիմությունը պետք է հանրությանը ներկայացնի ճիշտ արդյունք (պրոդուկտ), որպեսզի վերջինս իրեն աջակցի։ Հանրությունը ցանկանում է, որ ընդդիմությունը ընտրություններին մասնակցի միասնական բլոկով, միասնական ցուցակով, բայց ընդդիմությունը քննարկում է տարբեր հարցեր, այլ ոչ թե նրանք, որոնք հարկավոր էր քննարկել։ Այնպես որ, ես աշխատում եմ այդ ուղղությամբ, լոբբինգ եմ անում, որպեսզի ընդդիմությունը միանա և հանդես գա միասնական բլոկով իշխանության դեմ։ Մենք արդեն սկսել ենք աշխատանքը այդ ուղղությամբ, արդեն կա հարցում։ Հարցման արդյունքներով՝ հարցվածների 68%-ը պահանջում է, որ ընդդիմությունը միանա և կազմի միասնական բլոկ։ Այնպես որ կան շատ հնարավորություններ, պետք է աշխատել և չմեղադրել ժողովրդին, որովհետև ժողովուրդը պահանջում է նորմալ համախմբում։ Կլինի համախմբում՝ նրանք կգնան ընտրությունների և կփոխեն իշխանությունը։ Չի լինի համախմբում՝ այն ժամանակ չի լինի ինտրիգ, և ոչ ոք չի գնա ընտրությունների»։

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գազ չի լինի 09:30-ից մինչև 17:00-ն սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկուն. ԶԼՄ-ներ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՃապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից և խզի կապերը միլիտшրիզմի հետ. ՉԺՀ ԱԳՆ Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբՀովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի hրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է. Անդրեյ Սիբիհա ԱՄՆ-ի վերադարձը Իսլամաբադի հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը կարող է նպաստել Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմանը. Արաղչի France Football-ը հրապարակել է տարվա լավագույն ակումբ մրցանակի հինգ թեկնածուների անունները Ազատի ջրամբարի հայելու մակերեսը նախորդ տարվա համեմատ շուրջ 83․3%-ով ավել է ԵՄ-ն շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա Ուկրաինայում հուսալի երկարաժամկետ կարգավորման ուղիների քննարկումը․ Լավրով Ընդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԱրսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկացնի Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումԾաղկահովիտի խաչմերուկում բախվել են «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը և «Mercedes»-ը․ կա 1 զnհ, 2 վիրավnր Ինչպես մեծ ընտանիքում․ Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարը՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների մասին ՌԴ-ն վստահ է Ուկրաինայի hակամարտությունում իր հաղթանակին, այն շատ մոտ է․ Պեսկով Արմավիրի մարզի Գայ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի ևս 3-5 աստիճանով, ապա աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով Առնվազն հինգ մարդ է զnhվել Չինաստանի հարավ-արևելյան նահանգում սելավի հետևանքով Մեծ Բրիտանիան 135 մլն դոլար կհատկացնի ԱՄՆ-ից Ուկրաինայի համար Patriot-ի hրթիռներ գնելու նպատակով Ֆինլանդիան 356 մլն եվրո արժողությամբ պարիսպ է կառուցել Ռուսաստանի հետ սահմանին «Ուկրաինան պարտվում է պատերազմում». The Spectator Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ մի շարք քաղաքների․ կան տnւժածներ Ազգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ ՄխիթարյանԱրմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ումԳիշերը ՌԴ ԶՈւ-ն զանգվածային hարված է հասցրել Կիևին․ կան զnhեր և վիրավnրներ Ճիշտ կլիներ, որ մի այլ հեղինակ էլ տպագրեր «Հետքայլ արա՝ լսիր Սերժին» գիրքը. Վահե Հովհաննիսյան Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան 50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել. Իրինա ՅոլյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Արարատի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 8-ի 08։00-ի դրությամբ Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Ներկայացվել է Հայաստանի՝ ԱԲ ենթակառուցվածքների զարգացման տեսլականը Գրոսին շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին և Ուկրաինային Զապորոժիեի ԱԷԿ-ի վերանորոգման ժամանակ հրադադարի համար
Ամենադիտված