Դա պետք է ապրել, զգալ, դրանք պատմելու չեն. Աննա Բաբայանը՝ մեկ ամսական դստեր մասին (լուսանկար)
LifeLife.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի զրուցակիցն է մոդել, դիմահարդար Աննա Բաբայանն, ով հայտնի է տարբեր հեռուստատեսային նախագծերից եւ հատկապես «Կարգին սերիալ»-ից: Աննա Բաբայանն ապրում է Իսպանիայում, բոլորովին վերջերս նա ամուսնուն՝ Անտոնիո Մենենդեզին, դուստր է պարգեւել:
-Աննա, շնորհավորելով մայրանալու կապակցությամբ՝ առաջինը ուզում եմպատմեք Ձերու ամուսնու զգացողությունների մասին, երբ առաջին անգամհանդիպեցիք փոքրիկին:
- Շատ շնորհակալ եմ: Զգացողություններիս նկարագրման վերաբերյալ պետք է կրկնեմ բոլոր մայրիկների խոսքերը՝ դրանք աննկարագրելի էին: Անբացատրելի զգացողություններ ունեցա, երբ առաջին անգամ տեսա փոքրիկիս. Դա պետք է ապրել, զգալ, դրանք պատմելու չեն:
-Փոքրիկը դեռ մեկ ամսական էլ չկա, կարծում եմ, դժվար է խնամել փոքրիկմարդուկի,հատկապես, որ նա Ձեր առաջնեկն է եւ հետեւաբար փորձ չունեիք:Հետաքրքիր է՝ հե՞շտեք գլուխ բերում բալիկի խնամքի հետ կապված հարցերը,այդ հարցում օգնողներ ունե՞ք:
- Մայրս եկել է մեզ հյուր եւ դեռեւս նրա օգնությամբ եմ գլխուխ բերում փոքրիկի խնամքի հետ կապված հարցերը: Նա մեզ մոտ կլինի եւս մեկ ամիս, իսկ հետո, երբ նա վերադառնա Հայաստան, կարծում եմ համապատասպան փորձ ձեռք բերած կլինեմ ու կկարողանամ ինքս ամեն ինչ անել: Փոքրիկի խնամքի հետ կապված հարցերն, ինչ խոսք, դժվար են, բայց եւ հաճելի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ